Armenia

Ոչ ոքի հետ խնդիր չունեմ․ դատավոր Ազարյանը խոսել է իշխանությունների հետ իր հարաբերություների մասին

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը վստահեցնում է, որ որևէ խնդիր չունի իշխանությունների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 18-ին Բարձրագույն դատական խորհրդում Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննարկման ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում  այս մասին ասաց Ազարյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա խնդիրներ ունի օրվա իշխանությունների հետ։

«Միգուցե այլ մասնավոր անձինք կամ տարբեր ճյուղերի իշխանությունները իմ նկատմամբ խնդիր ունեն, ես ոչ ոքի հետ խնդիր չունեմ։

Իմ գործը շատ ուղիղ է և շիտակ՝ ես արդարադատություն եմ իրականացնում, անկախ նրանից այդ արդարադատությունը ում դուրը կգա, ում դուրը չի գա։ Սա է ամբողջ խնդիրը։ Պետք է հասնել այդ մակարդակին, որ առաջին հերթին իշխանությունը, երկրորդ հերթին հանրությունը հասկանա, որ դա է ժողովրդավարության սկզբունքներից մեկը»,- նշեց Ազարյանը։

Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ դիմել է Արդարադատության նախարարությունը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա: Դիմումի առիթը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանի արած արտահայտությունն է Սասուն Խաչատրյանի վերաբերյալ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել։ Նիստի ընթացքում Ազզարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը կմիջնորդի ԲԴԽ-ին որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար:

Football news:

Gasperini on two penalties for Juve: They are above any rules in Italy. Did we have to cut off our hands?
Sarri Pro 2:2 with Atalanta: We played with one of the best teams in Europe right now
Pep Guardiola: Manchester City have won a place in the Champions League on the pitch. I hope that UEFA will allow us to play
Atalanta extended their unbeaten streak to 14 games and is ranked 3rd in Serie A
Ronaldo scored his 27th goal in Serie A, converting a penalty in the game against Atalanta. Immobile has 29 balls
Sterling scored 27 goals for the season and broke his record. He scored a hat-trick against Brighton
Three Atalanta players have scored 15+ goals in the Serie A season. This is the best result since 1952