Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 2-ին, 5-6-ն՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ի ցերեկը, 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 1-ի ցերեկը թույլ տեղումները կպահպանվեն: Ապրիլի 3-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 2-ին, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նախարարությունից նաև հիշեցնում են, որ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0…-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05:00-07:00 ընկած ժամանակահատվածում: