Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Օգոստոսի 17-ը նշվում է Արցախի Մարտունի քաղաքի Վերածննդի օր

2007 թվականից օգոստոսի 17-ը  Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի ավագանու որոշմամբ նշվում է Մարտունու Վերածննդի օր։ Այս մասին նշված է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում։

«2020 թ․արցախյան պատերազմը թեև կոչված է 44-օրյա, բայց այն իրականում տևել է 45 օրացուցային օր։ Եռակողմ հայտարարությունից  հետո շուրջ 14 ժամ թեժ մարտեր էին ընթանում Արցախի արևելյան ուղղությամբ, և թշնամին վերջին ճիգերն էր գործադրում գրավելու Մարտունի բերդաքաղաքն ու հարակից խոշոր բնակավայրերը։

Սակայն հայրենիքի անձնուրաց  որդիների բազկի ուժի  և 100-ավոր նահատակների  շնորհիվ Մարտունին և շրջանի մյուս բնակավայրերը այսօր  կանգուն են և հաստատակամ իրենց ընտրած ուղուն։

Օրվա առիթով շնորհավորում ենք բոլոր մարտունեցիներին և մաղթում տոկունություն, ոգու արիություն և խաղաղ ապագա հայրենի բնօրրանում»,- ասվում է հաղորդագրությունում։