logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo
star Bookmark: Tag Tag Tag Tag Tag
Armenia

Օլիմպավանում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի և Բուլղարիայի հավաքականները

Օլիմպավանում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի և Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները։Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: 

Բուլղարացի ըմբիշները հաճախ են այցելում Հայաստան։ Դա պայմանավորված է այդ երկրի թիմի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի հետ։ Թիմերի ներկայացուցիչները նաև միմյանց հետ փորձնական գոտեմարտեր են անցկացնում։

Մեր մարզիկներ  Ռուդիկ Մկրտչյանը /55 կգ/, Գեւորգ Ղարիբյանը /60 կգ/, Սլավիկ Գալստյանը /67 կգ/, Մալխաս Ամոյանը /72 կգ/, Կարապետ Չալյանը /77 կգ/, Ռոբերտ Ղարիբյանը /82 կգ/, Մաքսիմ Մանուկյանը /87 կգ/, Արթուր Ալեքսանյանը, Արթուր Շահինյանը / երկուսն էլ ՝97 կգ/ և գերծանրքաշային  Դավիթ Օվասափյանը պետք է հանդես գան  Ֆրանսիայի Նիս քաղաքում հունվարի 18-19 –ը  կայանալիք միջազգային մրցաշարում։

Themes
ICO