Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Որքան կորուստ է կրել Արցախի տնտեսությունը շրջափակման հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը զեկույց է ներկայացրել շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստների վերաբերյալ:

Արցախի բյուջեի մուտքերի մոտ 73%-ը, հետպատերազմյան ժամանակաշրջանում, Հայաստանից տրամադրվող բյուջետային վարկն է: Մնացած 27%-ը` հարկային եկամուտներն են, որոնցից 7 տոկոսային կետը` հանքարդյունաբերության ոլորտի վճարած հարկերն են:

Ինչ վերաբերում է ծախսերի մակարդակին և դրանց կառուցվածքին, ապա Արցախի բյուջեի ծախսային կառուցվածքը հիմնականում սոցիալական բնույթ ունի և դա պայմանավորված է նաև օբյեկտիվ պատճառներով, քանզի հետպատերազմյան շրջանում շուրջ 30,000 անտուն մնացած Արցախցիների խնդրի համատեքստում, ակնհայտ պետք է մեծանար բյուջետային ծախսերում սոցիալական բնույթի ծախսերի մասնաբաժինը։ Վերջինս Արցախի տնտեսական տարածքների կորստի հետևանքով բյուջետային եկամուտների էական նվազման և սոցիալական ծախսերի պահանջի մեծացման  ֆոնին էլ ավելի է մեծացնում բյուջետային լարվածությունը։

Մասնավորապես, կախված նրանից, թե սոցիալական քաղաքականության ինչպիսի թիրախ կընտրվի (նվազագույն կենսապայմանների, թե նորմալ կենսապայմանների ապահովում) Արցախի կորուստները գնահատվում են օրական առնվազն 651-752 մլն դրամ (1.65-1.9 մլն ԱՄՆ դոլար)։ Ընդ որում, որքան երկար տևի շրջափակումը, այնքան նշյալ ցուցանիշները դառնալու են ավելի օպտիմիստական գնահատականներ, քանի որ յուրաքանչյուր ավել օր շրջափակումը լրացուցիչ վնասում է Արցախի տնտեսական պոտենցիալին՝ հետևապես և նշյալ գնահատված ծախսերին և դրանց մուլտիպլիկատիվ էֆեկտներին ավելանում է ՀՆԱ պոտենցիալի վերականգման ծախսեր:

Ն.Հ.