Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Որքանո՞վ 75 հազար դրամը կօգնի այն մարդկանց, որոնք կոչվում են աշխատող աղքատներ. Թաթուլ Մանասերյան

Կառավարությունը սեպտեմբորի 29-ի նիստում հավանության արժանացրեց 2023 թվականից նվազագույն աշխատավարձը 68000 դրամից 75000 դրամ ավելացնելու օրենսդրական նախագծերի փաթեթը: Panorama.am-ը տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանին հարց ուղղեց, թե ինչքանո՞վ կարող է նվազագույն աշխատավարձի բարձրացումը մեղմել աննախադեպ գնաճի հետևանքները:

Թ. Մանասերյան-Ես կարծում եմ, որ եթե այս տեմպերով շարունակվի, ապա մինչև 2023 թվականի հունվարի 1-ը պարենային զամբյուղի գինը կբարձրանա 80 հազար դրամ՝ առնվազն: Այսօր 75 հազար դրամի շրջանակներում է: Այսօր այդ տրամաբանությունն է ընկած ընդունված նախագծի հիմքում: Բայց պետք է նկատել, որ կառավարությունն առաջին անգամը չէ, որ իր պարտականությունը դնում է մասնավոր բիզնեսի ուսերին: Այսինքը՝ ինքը նվազագույն աշխատավարձ կարող  է տալ սահմանափակ թվով պետական ծառայողների՝ պետական կառավարման համակարգում, սակայն  որոշման գերակշիռ մասը վերաբերում է մասնավոր սեկտորին: Որքանո՞վ դրանք կմնան մրցունակ՝ վճարելով ավելի բարձր նվազագույն աշտավարձ, որքանո՞վ չեն ձգտի թաքցնել իրական եկամուտները և ավելի քիչ ցույց տալ և ավելի շատ կանխիկով վճարել, սա արդեն մյուս հարցն է:

Ես կարծում եմ, որ կառավարությունը նախ և առաջ պետք է պատասխանատվութուն կրի այն գնաճի համար, այն ապրանքների մասով, որոնք արտադրվում են ՀՀ-ում, հետևաբա դրանց գնագոյացումը պետք է լինի կառավարության վերահսկողության ներքո: Այն ապրանքները, որոնք արտաքին շուկաների հետ կապ չունեն, դրանց վերաբերյալ տնտեսվարողներն ասում են՝ դե գներն աշխարհում բարձրացել են, մենք էլ պետք է բարձրացնենք: Այդպես չի կարելի կամ մրցունակ ապրանքներ, հատկապես, կամ դրանց վերամշակումից ստացված ապարնքներ վերջնական, որոնք հայկական ծադում ունեն և այդ մասվ չի կարելի թույլ տալ: Նույնը վերաբերում է  ներմուծված ապրանքներին, եթե համեմատում ենք համաշխարհային գներն այն ապրանքների հետ, որոնք ներկրված են արտերկրից և մենք ձեզ հետ սպառում ենք, ապա այդտեղ գների բավական լուրջ տարբերություններ կան: Այստեղ պետության վերահսկողական գործառույթը պետք է լուրջ աշխատի:

Կարծում եմ, որ պետութունըը շատ կարևոր դերակատարություն ունի իր իսկ գործառույթների չկատարման արդյունքում աղքատության բարձր մակարդակ ունենալու մեջ: Որքանո՞վ 75 հազար դրամը կօգնի այն մարդկանց, որոնք կոչվում են աշխատող աղքատներ՝ հաղթահարել թշվառության մակարդակը՝ ոչ թե աղքատության: Որքանով օրինակ Շիրակի մարզում, որտեղ աղքատությունն արդեն անցնում է 60 %-ից, մարդկանց հնարավոր կլինի պահել իրենց հող ու ջրի վրա: Սրանք հարցեր են որոնք կարծում եմ որ կառավարության ամենանմիջական գործառույթներն են:

Panorama.am-Կառավարության վերջին նիստում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց տնտեսության բարձր աճի ցուցանիշները: Ինչո՞վ է այն պայմանավորված՝ ժամանակավոր գործոններով, թե մնայուն ձեռքբերումներով:

Թ. Մանասերյան-Այս տնտեսական աճը տնտեսական դոպինգն է, որ այս տարի ստացել է ՀՀ-ն՝ Ռուսաստան-Ուկրիանա զինված հակամարտության արդյունքում, մեր գնահատակներով արդեն 250 հազարը գերազնցող ՌԴ-ի, Ուկրաիանայի, Բելառոսի քաղաքացինեն են ժամանակավոր ապաստարան գտնում հայաստանում:  Բնականաբար նրանք սպառողներ են ապրանքերի, ծառայությունների, որը պետք է արտադրել ՝ նոր սպառել: Ուրեմն՝ փոքրաթիվ բնակչություն ունեցող Հայաստանում արտադրության զարկ տվողն այս զանգվածն է: Բայց մենք պետք է մտահոգվենք, թե ի վերջո երբ այս մարդիկ գնան իրենց տները, դրանից հետո ինչ է անելու Հայաստանը:

Սարսափլին այն է, որ տնտեսական աճը, որն այսպես թմբկահարում են, իհարկե, մերզ՝ բոլոր քաղաքացիներիս համար շատ կարևոր է ունենալ առաջընթաց, բայց միաժամանակ մենք նկատում ենք աղքատության աննախադեպ աճ: Ես անկեղծ ասած անկախության տարիներին չեմ հիշում աղքատության այսպիսի մակարդակ: 42% կառավարությունն է ասում և Համաշխարհային բանկը:Մեր հաշվարկներով դրանք շատ համեստ թվեր են: Իրականում գալիք տարվա սկզբին Հայաստանում յուրաքանչյուր երկուսից մեկն աղքատ է լինելու: Այս ցուցանիշով ՀՀ-ն դուրս է եկել GSP, GSP+ համակարգից որի համար հիմք է ծառայել այսպես կոչված վիճակագրությունը թե մենք ոչ թե աղքատ երկիր ենք ՝ ցածր եկամուտ ունեցող, այլ արդեն միջին եկամուտ ունեցող ենք, ինչը զավեշտ է և  բոլորը հասկանում են, որ իրականության հետ որևէ աղերս չունի:

Միայն այն չոր փաստորտերը, որ իրար կողք դնելուց չի ամբողջանում պատկերը և չի ստացվում տնտեսկան զարգացում, կամ մարդկային զարգացում, առավել ևս սոցիալական որևէ խնդիրենր չեն լուծվում: Չկա ներառական աճ, ինչի մասին շատ խոսում էր կառավարությունը առաջին տարվանից ու օրերից, որ այն պետք է ապահովեն: Սոցիալական բևեռացումն գնալով աճում է: կարծում եմ, որ այս պայմաններոմ պետք է առնվազն լռել, քանի որ տնտեսական այդ ցուցանիշների ետևում կանգնած է նաև այն իրաղությունը, որ համավարակից հետո 100 հազարավոր աշխատատեղեր, որ փակվել են, դրանց մի փորքր մասն է ընդամենը վերականգնվել, որը վերագրում են աշխատատեղերի ավելացմանը և այլն: Կարծում եմ, որ մի փոքր կոմպետենտ մարդը, որը ճանաչում է ՀՀ-ն և կարող է համադրել 2020,2021,2022 թթ թվերը և դրանից առաջ ու սպասվող տարիների, ապա կարող է հասկանալ, թե ինչ իրականության մեջ ենք մենք ապրում:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը