Armenia

Ոսկրածուծի դոնորների ռեեստրում իրականացվող ցողունային բջիջների անջատումը՝ արտակարգ պայմաններում

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր առանձնահատուկ պատասխանատու և կարևոր օր է: Գերմանիայում բուժվող հայ հիվանդի համար ցողունային բջիջներ է նվիրաբերում իր հարազատ քույրիկը։ Այս մասին հայտնում են  «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամից։

Ոսկրածուծի դոնորների ռեեստրում այսօր իրականացվող ցողունային բջիջների անջատումը տեղի էր ունենում արտակարգ պայմաններում: Ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի պատճառով  տարբեր երկրներում կիրառվող սահմանափակումերը էլ ավելի են բարդացրել առանց այն էլ խիստ պատասխանատու և բազմափուլ գործընթացը: Հայաստանի և Գերմանիայի մասնագետներից մեծ ջանքեր են պահանջվել  գործողությունների ամբողջ շղթան անխափան և սահուն իրականացնելու համար: Ամեն ինչ պետք է կատարվեր ժամացույցի ճշտությամբ, ոչ ոք չէր կարող հապաղել:

Դոնորական ցողունային բջիջները նույն օրը պետք է տեղափոխվեն Գերմանիա փոխպատվաստման նպատակով: Հայաստանի հանրապետության պետական կառույցները, լինելով գերծանրաբեռնված երկրում տիրող արտակարգ իրավիճակի պատճառով, ըմբռնումով և պատրաստակամությամբ են մոտեցել այս հարցին:

«Առանձնակի շնորհակալություն ենք ուզում հայտնել Հայաստանի Առողջապահության նախարարությանը, ՀՀ  Պետ․ եկամուտների կոմիտեին, ՀՀ Պարետատանը, ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին և Բելավիա ավիաընկերությանը ցողունային բջիջների տեղափոխումը անխափան և առանց արգելքների կազմակերպելու համար»,- հայտնում են հիմնադրամից:

Այսօրվա իրադարձությունը վառ ապացույցն է այն բանի, թե ինչքան է համավարակը բարդացրել այն հիվանդների բուժման գործընթացը, որոնց համար պահանջվում է միջազգային համագործակցություն և բաց սահմաններ: Սա ևս միջազգային և պետական համագործակցության մարդասիրականգեղեցիկ քայլի օրինակ էր:

Football news:

Maurizio Sarri: One day, Higuain needs to be pampered, the other-nailed to the wall
Captain Huesca's armbands-a textbook on the history and geography of Spain
Barcelona denied organizing attacks on its players in social networks
Rangnick will combine work of the head coach and technical Director in Milan
Veron-Messi: If you want to come to Estudiantes, the ten is yours!
World champion-1970 Tostao: Only a hybrid of Ronaldo and Messi can be compared to Pele
Diego Simeone: real get more penalties because of VAR, because they attack more