Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնար հայկական լրատվամիջոցների վրա. ԶԼՄ-ների ղեկավարներ

Վրաստանի քաղաքացիական հասարակությունը մարտի սկզբին բազմահազարանոց բողոքի ակցիաներ նախաձեռնեց ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի:

«Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ այն իշխող կուսակցությունը խորհրդարան էր բերել վերահսկողություն սահմանելու երկրում գործող այն իրավաբանական անձանց ու լրատվամիջոցների նկատմամբ, որոնց եկամտի ավելի քան 20 տոկոսը ստացվում է արտերկրից: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց, իսկ երկրորդի ժամանակ ստիպված հետ կանչեց, քանի որ ցույցերը զանգվածային բնույթ ստացան՝ ուղեկցվելով իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառմամբ:

«Ալիք Մեդիան» մինչ մարտյան իրադարձությունները և դրանից հետո զրուցել է Վրաստանում էթնիկ հայերի հարցերով զբաղվող ՀԿ-ների ու համեմատաբար մեծ լսարան ունեցող հայալեզու մեդիահարթակների ներկայացուցիչների հետ, որոնց գործունեությունն ու գոյությունը կվտանգվեր օրենքի ընդունումով:

«Ես չէի սպասում, որ այս օրենքը հնարավոր էր նույնիսկ քննարկման դնել` հաշվի առնելով, որ Վրաստանը եվրոպական ուղղությունն է ընտրել:Օրենքի ընդունումը մեծ խոչընդոտ կլիներ մեր նման կազմակերպությունների համար, որոնց ֆինանսավորումն արտերկրից է: Հիմա, երբ օրենքը հետ կանչվեց, մենք զգացինք մեր իրական ուժն ու ազատությունը: Լսարանը, որը մեր միջոցով ստանում է ստուգված, այլընտրանքային տեղեկություն, ֆինանսավորման դադարեցման հետ կզրկվեր այդ ինֆորմացիայից, չնայած, որ մինչ օրս էլ շատերը չեն գիտակցում, թե ինչ օրենք էր դա ու ինչպես կազդեր իրենց վրա», — ասում է Արարատ Թթյանը` 2006 թվականից գործող Նինոծմինդայի համայնքային ռադիո «Նոր»-ի հիմնադիրը:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։