Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ովքե՞ր են մեղավորները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Բուռն քննարկումներ են գնում, թե հայ ժողովրդի համար, այս ողբերգության համար, ովքեր են մեղավորները։ Իշխանությանն ընդդիմադիր գործիչները, մեղավոր են համարում իշխող ՔՊ-ականներին՝ իրենց գարշապետի գլխավորությամբ։ Իշխանական և իշխանամերձ շրջանակները, մեղավորներ համարում են նախկիններին, ռուսներին, առավել «անաչառներն» ինչպես ԱԺ խոսնակ, աշխարհի ամենաերջանիկ մարդը, համարում են, որ մեղավոր ենք բոլորս և այս դժվարին ժամանակներում պետք է միասնական լինել։

Իմ համոզմամբ, իհարկե թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն գարշապետն է, որը տարիներ առաջ, հանուն փողի հավաքագրվել է հայկական օտար ծառայությունների կողմից և հետևողականորեն իրականացնում է իր տերերի կողմից տրված հանձնարարականները։

Հաջորդ, թիվ 2 մեղավորները, բոլոր ՔՊ-ականներն են, որոնք, օրինակ վերցնելով գարշապետից, իրենց հերթին հանուն փողի, պատրաստ եղան վաճառել հայրենիքը։

Թիվ 3 մեղավորները հայ զինվորականներն են, որոնք 2020թ․ հասկանալով, որ գարշապետը նպատակաուղղված տանում է պարտության, նրան գլխից չխփեցին, կամ զինվորական հեղաշրջում չարեցին։

Թիվ 4 մեղավորները գարշապետին ենթակա-ստրուկ ոստիկանա-քննչական-դատախազական համակարգն է, նույնպիսի ստրուկ դատավորներով, որոնք կատարում են գարշապետի բոլոր անօրինական հրահանգները։

Թիվ 5 մեղավորներն, իրենց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ համարողներն են և նրանց սպասարկող լրագրողները, որոնք նույնպես օտար ծառայությունների կողմից հավաքագրված գործակալներ են։

Թիվ 6 մեղավորները, նախկին բոլոր իշխանություններն են, որոնք չճանաչեցին Արցախի հանրապետությունը, հետագայում Հայաստանի հետ միավորվելու հեռանկարով։

Թիվ 7 մեղավորները ընդդիմադիր քաղաքական ուժերն են, որոնք չունեցան կամք, վճռականություն, միասնականություն, ջախջախելու և վռնդելու դավադիր, ազգադավ իշխանությանը։

Թիվ 8 մեղավորներն, իրենց մտավորական, գիտնական համարողներն են, որոնք չընդվզեցին, համակերպվեցին դավաճան իշխանությանը։

Թիվ 9 մեղավորը, ողջ հայ ժողովուրդն է, որ չինքնակազմակերպվեց, ոտքի չելավ, չապստամբեց ու Լինչի դատաստանի չենթարկեց դավաճանական իշխանությանը։

Մի խոսքով, մեղավոր ենք բոլորս, ամեն մեկն իր չափով։ Անձամբ ես ինձ մեղավոր եմ զգում, որ ինչ-որ բան այնպես չեմ արել, չեմ եղել վճռական։

Ինչ վերաբերում է, աշխարհի ամենաերջանիկ մարդու՝ ԱԺ խոսնակի բարբաջանքներին, ապա նրան ոչինչ չի փրկի, գուցե միայն, եթե նա անձամբ հաշվեհարդար տեսնի իր ստրկատեր-գարշապետի հետ։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ