Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ուկրաինայի ՊՆ հեգնական մեկնաբանություն է արել Ղրիմի պայթյունների կապակցությամբ

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը չի ցանկանում ասել, թե ինչից են Ղրիմում ռուսական ավիաբազայում պայթյունները, փոխարենը կատակի տալով․

«Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը չի կարող պարզել հրդեհի պատճառները, սակայն հիշեցնում է հրդեհային անվտանգության կանոնների և չնախատեսված վայրերում ծխելու արգելքի մասին», – ասվում է Ուկրաինայի ՊՆ հաղորդագրությունում։

«Հրդեհի փաստը կարող է օգտագործվել ահաբեկչական երկրի կողմից տեղեկատվական պատերազմում: Մենք չենք բացառում, որ զավթիչները «պատահաբար» կգտնեն ինչ-որ բնորոշ «շևրոն», «այցեքարտ» կամ նույնիսկ «ԴՆԹ», – ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

«Չնախատեսված վայրում ծխելը» արտահայտությունն ուկրաինական պատերազմական բառապաշարում հեգնական նշանակություն ունի։ Բանն այն է, որ ռուսական բանակի օբյեկտներին հարվածների կապակցությամբ ՌԴ ՊՆ-ն սովորաբար որպես պայթյունների ու հրդեհների պատճառ նշում է հակահրդեհային կանոնների խախտումը։ Ղրիմի այսօրվա պայթյունների կապակցությամբ ՌԴ ՊՆ-ն նույն պատճառաբանությունն է բերել, թեեւ Ղրիմում մտցվել է ահաբեկչական վտանգի դեղին մակարդակ։