Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ուշ չէ դառնալ ընդդիմություն, որը Նիկոլին թույլ չի տա մոտենալ ԱԺ ամբիոնին»․ Աննա Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Նիկոլի դավաճանության անունը չեմ դնելու խաղաղություն ու դա քննարկեմ։ Նա ասում է, թե մեր երկրում «անկլավներ» կան։ Նա մոռացել է, որ մի քանի հարյուր հայ է Բաքվի բանտերում խոշտանգվել ու մահացել։ Սա՞ է նրա խաղաղությունը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանը։

Հարցին, թե ինչո՞ւ չեն մասնակցում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին ու դա ասում հենց Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանեց․ «Ես իր երեսին եմ ասել ամեն ինչ, իսկ չմասնակցելը խմբակցության որոշումն է՝ մեծամասնության քվեարկությամբ։ Բացի այդ, ես այն կարծիքին չեմ, թե նա ամբիոնից ինչ կուզի՝ կասի։ Ավելին, մենք պետք է լինեինք այնպիսի ընդդիմություն եւ հիմա ուշ չէ դառնալ այնպիսի ընդդիմություն, որը Նիկոլին թույլ չի տա մոտենալ ԱԺ ամբիոնին։ Նա արդեն ասել է այդ ամբիոնից ամեն ինչ։ Դրանից այն կողմ իրեն լսելու բան չունենք»։

Հիշեցնենք, որ ՀՀԿ երջանկահիշատակ նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցի առիթով ՀՀԿ-ն այսօր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել էր նրա շիրիմին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ