ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՈՉ ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ «ԱՐՄԼՈՒՐ»-ԻՆ
© «Armlur.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը Armlur.am»-ին պարտադիր է:
45,597 դիտում, 2023-02-03-ին ըստ Google Analytics-ի:


Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամի առաջացման իրական վտանգ կա։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրը՝ նշելով, որ Ֆրանսիան մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ թույլ չտալու համար։
«Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի փակմամբ և մշտապես պահանջում ենք, որ այն բացվի՝ բնակչությանը պարենային և հումանիտար օգնություն հասցնելու համար: Փարիզը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը»,-ասել է Լեժանդրը:
Դիվանագետը նշել է, որ Ֆրանսիան աջակցում է եվրոպական միջնորդական ջանքերին, նաև հիշեցրել, որ նախորդ տարի Պրահայում կայացած գագաթնաժողովը հրավիրվել էր նախագահ Էմանուել Մակրոնի շնորհիվ: Այդ գագաթնաժողովի շրջանակում էլ որոշվել էր Եվրամիության առաքելությունը Հայաստանի կողմից ուղարկել սահման՝ լարվածությունը նվազեցնելու և նրա սահմանների պահպանումն ապահովելու նպատակով: