Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փարիզի ամառային օլիմպիական խաղերին հնարավորինս քիչ ջահեր կօգտագործվեն՝ պահպանելով շրջակա միջավայրը

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

2024թ. Փարիզի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են հնարավորինս քիչ ջահեր օգտագործել ավանդական փոխանցավազքի ժամանակ ՝ ելնելով շրջակա միջավայրի բնապահպանական շահերից: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Օլիմպիական կրակը ավանդաբար վառվում է Հունաստանի Հին Օլիմպիայում, արևի ճառագայթների գոգավոր հայելու միջոցով: Փոխանցավազքը սովորաբար սկսվում է մինչ միջոցառման բացման արարողությունը:

Ընդհանուր առմամբ կրակը միմյանց հանձնում են հազարավոր մարդիկ: Նրանցից յուրաքանչյուրը կարող է այնուհետև որոշակի գումարի դիմաց գնել իր օգտագործած ջահը և  ունենալ նմանը չունեցող հուշանվեր։

Փարիզի ամառային օլիմպիական 33-րդ խաղերը կանցկացվեն  հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Մեկնարկին մնացել է 492 օր: