Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փարիզում գործադուլ են անում հոգեբուժարանների աշխատողները

Փարիզի հոգեբուժական բաժանմունքների աշխատակիցները երեքշաբթի գործադուլ են արել՝ հիվանդների բուժման համար անձնակազմի և միջոցների բացակայության պատճառով: Դեպքերի վայրից լուրը հայտնել է «ՌԻԱ նովստի»-ի թղթակիցը։

Երեքշաբթի օրը Փարիզում Ֆրանսիայի առողջապահության նախարարության դիմաց տեղի է ունենում հոգեբուժական բաժանմունքների աշխատողների ցույցը։ Դրան մասնակցում են տասնյակ հոգեբույժներ և ոլորտի ներկայացուցիչներ։

Գործադուլը ոստիկանության հսկողության տակ է ընթացել։

Ցուցարարները Ֆրանսիայի կառավարությունից պահանջում են լրացուցիչ միջոցներ՝ հիվանդներին բուժելու և բուժանձնակազմի ավելացման համար։

«Ես 20 տարի է, ինչ աշխատում եմ մանկական հոգեբուժության ամբիոնում և տեսնում եմ, թե ինչպես են աշխատանքային պայմանները միայն վատթարանում, բաժանմունքների անձնակազմը գնալով փոքրանում է, մեզ ավելի ու ավելի քիչ միջոցներ են տրամադրվում մեր մասնագիտական գործունեության համար, հատկապես՝ մարզերում: Մենք չունենք բավարար հագեցված բաժանմունքներ երեխաներին բուժելու համար, հատկապես՝ հատուկ կարիքներով և աուտիզմով երեխաների համար»,-լրագրողին հայտնել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ հիվանդ երեխաների թիվը շատ է աճել, և նրանց բուժման համար բավարար միջոցներ չկան, ուստի շատերին ստպված են հերթագրել և սպասեցնել դրան։

«Իհարկե, տնտեսական ճգնաժամն ազդեց, բայց առողջապահական ոլորտում վիճակն արդեն ծանր էր, հիմա էլ ավելի է վատանում: Մենք կառավարությունից ավելի շատ միջոցներ ենք խնդրում հիվանդներին բուժելու և անձնակազմն ավելացնելու համար»,-ասել մանկական հոգեբույժը։