Armenia

Փաշինյանը՝ BBC-ի եթերում․ Հայ-ադրբեջանական հարաբերությունների, կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

Փաշինյանը՝ BBC-ի եթերում․ Հայ-ադրբեջանական հարաբերությունների, կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել BBC-ի HARDtalk հաղորդմանն ու անդրադարձել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի ընտրած մարտավարությանը, հայ-ադրբեջանական հարաբերություններին, քաղաքական նախկին գործիչների ձերբակալություններին։ Սթիվեն Սակուրի հետ զրույցում անդրադառնալով նախկին պաշտոնյաների ձերբակալություններին, Փաշինյանը նշել է, որ ինքը չէ որուշում՝ ում ու երբ ձերբակալել։

Փաշինյանն անդրադարձել է նաև հուլիսի 12-16-ի հայ-ադրբեջանական բախումներին՝ նշելով, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է իրականացրել։ Վարչապետի խոսքով՝ կարևոր է սահմանին ներդնել մոնիթորինգի համակարգ։

Ըստ Փաշինյանի՝ խաղաղություն չի կարող լինել ՀՀ-ի միակողմանի գործողությունների արդյունքում, նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մեղադրել է ռազմական հռետորաբանության, կոնֆլիկտն ուժային մեթոդով լուծելու փորձերի մեջ։

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ վարչապետը չի ընդունել քննադատությունը, թե իր ղեկավարած կառավարությունը ձախողել է այն, ու նշել, որ դեռ վաղ է այս հարցում գնահատականներ տալ։

HARDtalk-ը բրիտանական ալիքի այն հաղորդումներից է, որտեղ հյուրերը պատասխանում են քննադատական, սուր ու երբեմն նաև պրովոկացիոն հարցերի։

Football news:

Tiago arrived at the Liverpool base to complete the transfer
Higuain became an Inter Miami player
We read Pirlo's diploma and now we know exactly how Juventus will play
Bale and Regilon have arrived in London for a move to Tottenham
Klopp about the transfer of Thiago: it looks promising. Perhaps it will be useful for fans to follow our media
Bartomeu is getting closer to retirement: Socios bars collected 20 thousand signatures for impeachment
The American company Krause Group bought 90% of Parma's shares