Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաշինյանը Մոսկվայի հետ համաձայնությունը կնքում է, գնում Վաշինգտոնին ասում՝ եկեք միասին իրականացնենք.Անդրանիկ Թևանյան

ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ ներկայիս գործընթացները ցույց են տալիս, որ փոփոխվել են անգամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և հարց հնչեցրեց, թե արդյոք ԱԺ մեծամասնությունը համաձայնություն է տվել եռակողմ հայտարարության կետերի արմատական փոփոխության վերաբերյալ:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ մեկի երազանքի հայտարարությունը չէր, բայց այն իրավիճակի ֆիքսումն էր, որը մենք ստացանք պատերազմից հետո: Մենք քննադատում ենք նոյեմբերի 9-ի բերելու գործընթացը՝ բանակցային գործընթացի տապալումը և փակուղային իրավիճակի ստեղծումը»,-պատասխանեց  «Հայաստան» խմբակցության նախապատրաստած  Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնող պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Նրա խոսքով՝ Նոյեմբերի 9-ը ֆիքսեց այդ պահին ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական բալանսը:

«Ի՞նչ է անում այս իշխանությունը: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը գետնի վրա է, կնքել է ՌԴ-ի միջնորդությամբ, բայց հայ-ադրբեջանական պրոսեցները փորձում է կարգավորել բրյուսելյան կամ վաշինգտոնյան հարթակներում, որը ոչ միայն նոնսենս է, այլ ուղղակի սպառնալիք ՀՀ անվտանգությանը:

Հայտնելով որ գործող իշխանությունը նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործումն առաջարկում է իրականացնել վաշինգտոնյան պլանով՝ Թևանյանը շարունակեց. «Եթե Հայաստանը չունի անվտանգային և ռազմական գործիքակազմեր ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, բնականաբար, պետք է հայտարար,ի որ Արցախը պետք է պատկանի Ադրբեջանին, քանի որ բացի հայտարարություններից այլ գործիք չունի պաշտպանելու Արցախը:

Արևմուտքի խնդիրն Արցախից և Հայաստանից ռուսական ռազմական ներկայությունը դուրս բերելն է,  թե դրա հետևանքով ի՞նչ կլինի, արդեն շատ չեն խորանում, ոչ թե, որ թշնամի են մեզ, ոչ: Արևմուտքը մեզ թշնամի չէ, բարեկամ է,  բայց նրանք ունեն լայն աշխարհաքաղաքական խնդիր Ռուսաստանի և Իրանի հետ՝ երկուսին էլ վնասելու առումով: Հիմա Հայաստանը Պրահայում ասել է՝ ես համաձայն եմ լինել մանրադրամ ձեր ձեռքում հակառուսական և հակաիրանական քաղաքականություն իրականացնելու համար»:

Նա հարց հնչեցրեց, թե ինպե՞ս կարելի է պատկերացնել հայ-ադրբեջանական դելիմիտացիան և դեմարկացիան արևմտյան հարթակի միջոցով երբ և՛ քարտեզների, և՛ ռազմական ներկայության առումով ռուսական գործոնն է աշխատում:

«Փաստացի ստացվում է, որ ինքը Մոսկվայի հետ համաձայնությունը կնքում է, գնում Վաշինգտոնին ասում՝ եկեք միասին իրականացնենք: Նշանակում է անձնական, ժողովրդի լեզվով ասած, կաշին փրկելու խնդիրե է լուծում՝ Հայաստան՝ իմ անձնական անվտանգության ապահովության դիմաց»,-ասաց պատգամավորը և հիշեցրեց, որ Արևմուտքը նման պրակտիկա ունի՝ հիշեցնելով, որ ուկրաինական ճգնաժամի սկզբում Զելենսկուն տալիս  էին անձնակա անվտանգության երաշխիք:

Անդրանիկ Թևանյանը նաև հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության սկզբունքների նման փոփոխությունը Հայաստանում անում է մեկ անձ, իսկ ՔՊ-ն միայն համաձայնություն է տալիս: