Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաշինյանի «voice»-երը, Արայիկ Հարությունյանն ու Ալեն Սիմոնյանը. մանրամասներ Հայկ Մարությանի ներկայացումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ներկայացումը: Նկատենք՝ Հայկ Մարությանը, երկրի իրավիճակով պայմանավորված, հետաձգել էր սեպտեմբեր ամսվա ներկայացումները: Եվ ահա, ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ներկայացումից:

Ուշագրավ է, որ ներկայացման ամենասկզբում դահլիճում տեղադրված է եղել Հայկ Մարությանի լուսանկարը, վերջինս մոտեցել է, նայել լուսանկարին եւ ասել. «Անասուն»: Նրա այս հայտարարությունից հետո դահլիճում ծափողջույններ են եղել:

Նրա խոստացված «voice»-ները Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հրապարակվել են, սակայն տեքստային ֆորմատով. դրանք հիմնականում նվիրված են եղել ԱԺ ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանին: Առհասարակ իր ամբողջ ներկայացման ընթացքում նա ամենից շատ անդրադարձել է հենց Սիմոնյանին, նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին եւ ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Ընդ որում, բոլորի վերաբերյալ նա օգտագործել է վիրավորական արտահայություններ:

Կարելի է արձանագրել, ըստ էության, Մարությանը տվեց քարոզարշավի մեկնարկը:

Ն.Հ.