Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Փաշինյանն է այդ հուշումը տվել Ադրբեջանին»․ Արթուր Խաչատրյանը՝ Բերձորի միջանցքի մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ադրբեջանի հերթական գաղութատիրական դրսեւորումն է՝ Արցախը կլանելու նպատակով, ՀՀ-ից կտրելու նպատակով։ Այդ քայլը սպասելի էր, որովհետեւ ավելի վաղ ադրբեջանցիները խոսում էին Բերձորի միջանցքով զենքի տեղափոխման մասին, թե իբրեւ 21թ․-ի արտադրության ականներ են այդտեղ հայտնաբերվել։ Եթե իհարկե նման բան եղել է, ապա միայն ՀՀ-ն ունի՞ այդ ականներից»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Բերձորի միջանցքը փակելու փորձին եւ Արցախի ԱԽ հայտարարությանը, որ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ պետք է սպասել նման սրացումների՝ հաշվի առնելով ՀՀ իշխանության կրավորական եւ Արցախից ձեռքերը լվանալու քաղաքականությունը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հայտարարությանը, թե ՀՀ-ն պետք է խոհեմություն ցուցաբերի ճանապարհների ապաշրջափակման հարցում, ըստ Արթուր Խաչատրյանի՝ կատարվածի միջեւ ուղիղ կապ կա, որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են հավասարության նշան դնել Բերձորի միջանցքի եւ Սյունիքով անցնող ճանապարհի միջեւ․ «Անգամ Փաշինյանն էր ասում՝ կա մի միջանցք եւ դա Լաչինի միջանցքն է։ Իր կամքից անկախ կամ գուցե միտումնավոր համեմատում էր այդ ճանապարհը Լաչինի միջանցքի հետ։ Հետեւաբար, ինքն է այդ հուշումը տվել Ադրբեջանին, որ եթե խնդիր ունես, ինձ լծակ տուր ժողովրդին համոզելու»։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ իշխանությանը թվում է, թե զիջելով Արցախը՝ կարողանալու են փրկել ՀՀ-ն, սակայն Ադրբեջանի նպատակը նախ Սյունիքն է, հետո նաեւ ՀՀ-ն։ «Ակնհայտ է, որ Բերձորի միջանցքի հատվածում ճնշումները կավելանան։ 2,5 տարի իշխանությունը, փոխանակ նոր ճանապարհ կառուցեր Բերձորի միջանցքում, նախընտրեց ձեռքերը ծալած նստել»,-հավելեց Արթուր Խաչատրյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ