Armenia

Փաստաբան. Գագիկ Խաչատրյանն անհապաղ պետք է ազատ արձակվի

«Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր Գագիկ Խաչատրյանի կալանքի երկարացման վերաբերյալ բողոքը։ Ներկայացրեցինք բոլոր հիմքերն ու հիմնավորումները, որոնց համաձայն, Գագիկ Խաչատրյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»,-Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

Քննությունն իրականացրել է դատավոր Արմեն Դանիելյանը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը։

Երեմ Սարգսյանն ընդգծեց, որ իրենք մշտապես հայտարարել են, որ Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, մինչդեռ վարույթն իրականացնող մարմինը, մեղադրանքի կողմը  կասկածելի պայմաններում ձեռք է բերում ու  ներկայացնում միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի Գագիկ Խաչատրյանը ոչ միայն վիրահատության կարիք չունի, այլև բուժման կարիք չունի։

Նա հիշեցրեց, որ 2019-ի ամռանը երկու անգամ առաջատար մասնագետների մասնակցությամբ կոնսիլիում էր եղել ու եզրակացություն էին տվել, որ այո, Գագիկ Խաչատրյանն ունի վիրահատության կարիք։

Փաստաբանն ասաց, որ մեկ ամիս առաջ էլ կոնսիլիում է հրավիրվել, որտեղ առաջատար մասնագետներն ասել են՝ առկա է ողնաշարի ստենոզ, կա վիրահատության անհրաժեշտություն։
«Սա մենք ներկայացրել ենք դատարան։ Եթե անձն ունի բուժման կարիք և այնպիսի հիվանդություն է, որը անձին կարող է պահել մշտական ցավերի մեջ ու հանգեցնել անդառնալի հետևանքների, ապա պետությունը պարտավոր է կանխել այն»,-ասաց փաստաբանը։

Փաստաբանն ասաց, վիրահատությունը Հայաստանում հնարավոր չէ, «Աստղիկ» ԲԿ-ում ստացած թերապիաների նպատակը եղել է ոչ թե բուժումը, այլ ցավերի մեղմացումը։

Football news:

Suarez has fully recovered and is ready to play with Mallorca
The Internet is joking about Higuain's weight again. Perhaps it's just an unfortunate angle and Gonzalo's reputation
Brescia coach on Balotelli's suspension: He didn't even appear in Zoom in quarantine
Wenger said again that Arsenal left their soul on Highbury. We understand what this phrase means
Messi is still training individually
Matteis de Ligt: Ronaldo is the best player of his generation and a role model
Van der Vaart on Real Madrid: Even if you are Raul or Ronaldo – if you haven't scored in two matches, they want to sell you already!