Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենը Հաագայում մասնակցել է ENFSI-ի տարեկան համաժողովին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) 2023 թվականի տարեկան համաժողովի կազմակերպիչ Նիդեռլանդների դատափորձագիտական ինստիտուտի հրավերով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի մշտական ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը մայիսի 23-ից 26-ը Հաագայում մասնակցել է Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI-ի) տարեկան համաժողովին:

Նիդեռլանդների արդարադատության և անվտանգության նախարարության դատափորձագիտական ինստիտուտի կազմակերպած տարեկան համաժողովին մասնակցում էին ENFSI մշտական ներկայացուցիչներ, փորձագիտական և գիտական ինստիտուտների ղեկավարներ, դատափորձագիտական ոլորտի առաջատար մասնագետներ աշխարհի ավելի քան չորս տասնյակ երկրներից։

Համաժողովի ընթացքում ամփոփվել են 2022-2023թթ. իրականացված աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները, առանձին աշխատաժողովների և նիստերի մակարդակով քննարկվել են ENFSI-ի ռազմավարական ծրագրերի իրականացմանը, դատափորձագիտական բնագավառում առկա տեսական և փորձնական հնարավորություններին, ինչպես նաև դատափորձագիտության ոլորտի արդի հիմնախնդիրներին, այդ թվում թվայնացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Համաժողովի շրջանակներում ներակայացվել են զեկույցներ և քննարկումներ ծավալվել ENFSI-ի 2022-2023 Խորհրդի, փաստաթղթերի փոփոխությունների, Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ընտրվել են ENFSI-ի Խորհրդի նոր անդամներ։

Համաժողովի շրջանակներում Բյուրոյի տնօրենն առանձին հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի և այլ երկրների դատափորձագիտական ինստիտուտների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, նախնական պայմանավորվածություններ ձեռքբերել մի շարք ուղղություններով հետագա համագործակցության վերաբերյալ։

Նշենք, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը դեռևս 2011 թվականից հանդիսանում է Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI-ի) լիիրավ անդամ: Նշված Եվրոպական հեղինակավոր մարմինը դատափորձագիտության և քրեագիտության բնագավառներում հանդիսանում է Եվրոպայի տարածաշրջանում գիտագործնական աշխատանքները համակարգող, միասնական մեթոդաբանությունը և ռազմավարությունը մշակող առաջատար կառույց։ Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ENFSI-ի կազմում փոխգործակցության շարունակականության ապահովումը՝ ի նպաստ եվրոպական ինտեգրմամբ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանն ու օրենքի գերակայությամբ արդարադատության արդյունավետ իրականացմանը։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ