Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պատանիների արծաթե մեդալակիր՝ աշխարհի առաջնության եզրափակիչ օրը

Ալբանիայի Դյուրես քաղաքում այսօր ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Եզրափակիչ օրը Հայաստանից պայքարի մեջ մտավ +102 կգ քաշային Գագիկ Խաչատրյանը եւ երկամարտի 313 կիլոգրամ արդյունքով դարձավ այս տարիքային խմբի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Մեր մարզիկը նաեւ մեկական փոքր բրոնզ եւ արծաթ նվաճեց առանձին վարժություններում, համապատասխանաբար, պոկումում ցույց տալով 139 կգ, հրումում՝ 174 կգ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: