Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պատասխանելով ադրբեջանցի պատվիրակին Խաժակյանը մեջբերեց 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնության 7-րդ դրույթը, որով Ադրբեջանը պարտավորվում էր երաշխավորել փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Դավիթ Խաժակյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 44-րդ հերթական նստաշրջանի աշխատանքներին։ Ի թիվս բարձրացված այլ հարցերի Դավիթ Խաժակյանը պատասխանեց Ադրբեջանի պատվիրակ Հումբաթ Հուսեյնովի կեղծ քարոզչական թեզերին, ով ներկայացնում է «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը։

Հուսեյնովը, համապատասխան Ադրբեջանի պետական քարոզչական նոր թեզերին, խոսում էր անցյալում իբրև թե Հայաստանից տեղահանված անձանց իրավունքների մասին։ Դավիթ Խաժակյանը պատասխանելով Հուսեյնովին նախ մեջբերեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնության 7-րդ դրույթը, որով Ադրբեջանը պարտավորվում էր երաշխավորել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ։ Խաժակյանը նշեց, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է կատարել այս պարտավորությունը, և հրաժարվում է վերադարձնել փախստականներին Շուշի, Հադրութ և այլ շրջաններ։

Խաժակյանը խոսեց նաև Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման մասին և հորդորեց ադրբեջանցի պատվիրակներին՝ խոսել իրենց նախագահի հետ և հորդորել իրականացնել բոլոր այն պարտավորությունները, որոնք նոյեմբերի 9-ից ստանձնել է ադրբեջանական կողմը, ինչպես նաև ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն