Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պեմզաշենցիների անուղղակի պահանջով հարցաքննվել է կասկածյալներից մեկի հորաքույրը․ ի՞նչ է ասել նա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի ու նրա երկու  մանկահասակ երեխաների նկատմամբ կատարված ոճրագործության մեջ կասկածվող  32-ամյա Վրույր Բարսեղյանի հորաքույրն այս գործի շրջանակում ևս հրավիրվել է հարցաքննության։

Ողբերգական այս դեպքից հետո պեմզաշենցիները պնդում էին, որ Վրույր Բարսեղյանի հորաքույրը ևս մասնակցություն է ունեցել` թաքցրել է հանցագործության հետքերը։

Ըստ պեմզաշենցիների` տարեց կինը կազմակերպված սպանդից հետո  գնացել  է դեպքի վայր ու ժավելով  լվացրել արյան հետքերը։ Պեմզաշենցիները նաև հիշում էին, որ տարիներ առաջ հորաքույրը սպանել էր իր մանկահասակ երեխային ու դրա համար դատվել։

Հորաքրոջ հարցաքննվելու փաստը  Հանրային հեռուստատեսության «Լուրեր» ծրագրով հաստատեց նաև քննչական խմբի ղեկավար Նարեկ Գարեգինյանը։

«Նրա վերաբերյալ որևէ տվյալ չկա ստացված, որ վերջինս օժանդակել կամ որևէ կերպ օգնել է հանցագործությունը թաքցնելուն և վերացնելուն։ Ավելին, նախաքննական մարմինը հետքերը վերացնելու մասին տվյալներ չունի»,- հայտնեց Նարեկ Գարեգինյանը։

Ինչևէ, մեր տեղեկություններով, հորաքույրը նախաքննական մարմնին հայտնել  է, որ ինքը շփում չունի եղբոր ընտանիքի հետ։

Մեր՝ օրերս Պեմզաշենում գտնվելու  ժամանակ էլ  գյուղացիներից ոմանք պատմում էին, որ տատիկի մահից հետո Վրույրի ընտանիքը հորաքրոջ հետ որևէ շփում չի  ունեցել,  չնայած որ բնակվում են նույն բակում։

Տարեց կնոջ մասին ի սկզբանե օպերատիվ տվյալներ ձեռք չէին բերվել, սակայն  պեմզաշենցիներն այդքան համառորեն  ու համոզված պնդում էին ոճրագործությանը նրա մասնակցության մասին թերեւս այն պատճառով, որ  այդ կինը գյուղացիների հիշողության մեջ դաջվել է որպես մանկասպան, որը, ըստ գյուղացիների, ոչ միայն սպանել, այլեւ փորձել է թաքցնել հետքերը՝ իր նորածին երեխայի օրինակով։

Հիմա էլ որտեղ կա մանկասպանություն, գյուղացիներն  ակամա դեպքի վայրում նրան են տեսնում։ Իհարկե,  նախաքննության հետագա ընթացքը ցույց կտա նրա մասնակից լինել-չլինելը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ