Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պենտագոնի նախկին ղեկավարը հայտնել է, որ ներկայում պաշտպանության տակ է Իրանի կողմից սպառնալիքի պատճառով

ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ինքը գտնվում է ԱՄՆ իշխանությունների տրամադրած շուրջօրյա անվտանգության ներքո՝ Իրանից հնչող սպառնալիքների ֆոնին: Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյան խոսել է պաշտպանության միջոցների մասին CBS-ին տված հարցազրույցում, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։

«Այո, ես 24 ժամ 7 օր պաշտպանության տակ եմ. և՛ այստեղ՝ Վիրջինիայում, և՛ երբ ես ճանապարհորդում եմ, դա իմ աշխատանքի մի մասն է»,-ասել է Էսպերը՝ պատասխանելով հարցին, թե Իրանի շարունակվող սպառնալիքներից հետո արդյո՞ք իրեն պաշտպանում է ԱՄՆ Գաղտնի ծառայությունը։

ՊՆ նախկին ղեկավարը նաև նշել է, որ սպառնալիքը «լուրջ է»։ Նրա կարծիքով, Իրանը կարող է մասամբ սպառնալ, քանի որ ցանկանում է վրեժխնդիր լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Ալ-Քուդսի հատուկ ջոկատի նախկին հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։

Մինչ այդ ԱՄՆ իշխանությունները հայտնել էին, որ հեռակա մեղադրանք են առաջադրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի դեմ մահափորձ ծրագրելու մեջ։ Իրանի քաղաքացի Շահրամ Փուրսաֆին փորձել է կազմակերպել Բոլթոնի սպանությունը՝ հավանաբար որպեսզի վրեժ լուծի2020 թվականի հունվարին Սուլեյմանիի սպանության համար: Ավելի ուշ Axios պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայքլ Պոմպեոն պետք է լինի իրանցիների հերթական թիրախը։