Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պետական պարգեւներ են հանձնվել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված արարատցի զինծառայողների ընտրանքներին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով մարզից զոհված հայորդիների հետմահու պարգևատրման արարողություն։ Արարողությունը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարության և Արարատի մարզպետարանի կողմից։

Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ և պաշտոնատար այլ անձինք։

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողություններում ցուցաբերած արիության, անմնացորդ նվիրումի համար «Մարտական ծառայության» հետմահու շքանշանները հերոսների հարազատներին են հանձնել Սեդրակ Թևոնյանն ու ՊՆ ներկայացուցիչները։


Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը ելույթի իր խոսքում ասել է․ «Հայրենիքին ծառայելուց ավելի բարձր պատիվ չկա, քանի որ հայրենիքից առավել թանկ ոչինչ չունենք։ Խոնարհումս հայրենիքի համար գիտակցված իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին, խոնարհումս նրանց մայրերի, հայրերի, կանանց ու քույրերի առաջ։ Մենք մեր զոհված եղբայրներին ավելի հզոր հայրենիք ենք պարտք, իսկ խաղաղության միակ ճանապարհը ուժեղ ու միասնական լինելն է։ Թող խաղաղություն լինի մեր երկրում, Աստված պահապան բոլորիս»։

«Մարտական ծառայության» հետմահու շքանշանով են պարգևատրվել՝

Հրաչյա Սարգսյան Մխիթարի

Գևորգ Բեգիջանյան Նորիկի

Դավիթ Ներսիսյան Արմենի

Արթուր Խաչատրյան Հայկազունու

Սիաբանդ Թամոյան Քյարամի

Արմեն Միքայելյան Լևոնի

Հակոբ Ստեփանյան Պետիկի

Տիգրան Տեր–Առաքելյան Անդրանիկի

Սերյոժա Ստեփանյան Դավթի

Շավարշ Մարգարյան Հունանի

Հովհաննես Եղիազարյան Կարենի

Վաչիկ Տոնոյան Ավետիքի

Զոհրաբ Հովհաննիսյան Աբրիկի

Գառնիկ Հարությունյան Բագրատի

Էդուարդ Սիանոսյան Արմենի

Նշան Պետրոսյան Լենդրուշի

Միսակ Կիրակոսյան Վաղինակի

Սարգիս Մանուկյան Գևորգի

Գրիգոր Գրիգորյան Համլետի

Գոռ Վարդանյան Ռոբերտի

Կարեն Սարկիսյան Միխայիլի

Սեդրակ Խոդեդանյան Գևորգի

Արարատի մարզպետարան