Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պետական վերահսկողական ծառայությունը 2022 թ. առաջին կիսամյակում 182 վերլուծական տեղեկանք է կազմել, որից 144-ը՝ ռիսկերի գնահատման մեթոդաբանության վրա հիմնված

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Պետական վերահսկողական ծառայության» մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչության կողմից վերոնշյալ օրենքով Ծառայությանը վերապահված վերահսկողական լիազորությունների շրջանակում ամենօրյա ռեժիմով իրականացվում են վերլուծական աշխատանքներ պետական կառավարման համակարգի մարմիններում և պետական հիմնարկներում, Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական միջոցների ձևավորման գործառույթ իրականացնող լիազորված անձանց և ՀՀ մասնակցությամբ իրավաբանական անձանց մոտ հնարավոր ռիսկերի բացահայտման նպատակով: Արդյունքում հայտնաբերված ռիսկերի վերաբերյալ կազմվում են վերլուծական տեղեկանքներ և տրամադրվում Ծառայության ոլորտային մասնագիտական ստորաբաժանումներին՝ Ծառայության ղեկավարի համապատասխան հանձնարարականի համաձայն մշտադիտարկումներ և/կամ ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:

Հարկ է նշել նաև, որ Ծառայության կողմից ամենօրյա մշտադիտարկման ներքո է նաև պետական կառավարման համակարգի մարմինների և պետական հիմնարկների կողմից Կառավարության որոշումների, Վարչապետի որոշումների և հանձնարարականների, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի կատարման գործընթացը: Ծառայության մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների շրջանակներում Ծառայությանը հասանելի տեղեկատվական բազաներից արտածվում և մշակվում են վերահսկողության ընթացքում անհրաժեշտ տեղեկությունները:

Բացի ամենօրյա պարբերականությամբ իրականացվող վերահսկողական գործառույթներից, Ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչության կողմից իրականացվում են նաև առանձին վերահսկվող օբյեկտների նկատմամբ մշտադիտարկման աշխատանքներ: 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել է 182 վերլուծական տեղեկանք, որոնցից  144-ը՝ ռիսկերի գնահատման մեթոդաբանության վրա հիմնված: Միաժամանակ, նույն ժամանակահատվածում իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմվել են 6 տեղեկանքներ: Վերոնշյալ տեղեկանքների հիման վրա Ծառայության ղեկավարի հանձնարարականների համաձայն մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվում են հետագա վերահսկողական աշխատանքներ: Մասնավորապես, ներկայումս Ծառայության կողմից կատարված վերլուծությունների հիման վրա ուսումնասիրություններ են իրականացվում ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում և Էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում:

Ստորև ներկայացվում է նաև կատարված աշխատանքների ցանկից մի հատված.

  • Վարչության կողմից իրականացված մշտադիտարկումներից են՝«Հայփոստ» ՓԲԸ-ի 2017-2021թթ-երի գործունեության նկատմամբ իրականացված մշտադիտարկում,
  • «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի 2017-2021թթ-երի գործունեության նկատմամբ իրականացված մշտադիտարկում,
  • 3 անշարժ գույքի գործարքների մասով իրականացված մշտադիտարկում,
  • Ռեակտիվ շարժիչների համար վառելիքի (ավիավառելիք) ներմուծման գործընթացի վերաբերյալ իրականացված մշտադիտարկում։

Վարչության կողմից 2022թ. առաջին եռամսյակում իրականացված  182 վերլուծություններից են, մասնավորապես՝

  • «Քրեակատարողական Բժշկության Կենտրոն» Պետական ոչ առեւտրային կազմակերպության գործունեության վերաբերյալ վերլուծություն,
  • ՀՀ ՊԵԿ կողմից 2017-2021թթ. «Ծխախոտ», «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ վերլուծություն,
  • ՀՀ ՊԵԿ կողմից 2017-2021թթ. պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմապիտակների ձեռքբերման գործընթացի վերաբերյալ վերլուծություն,
  • ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» միջոցառման մասով վերլուծություն,
  • «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ վերլուծություն,
  • «ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2020-2021 թթ ընթացքում դրամաշնորհների ձևով տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ» վերլուծություն,
  • «ՀՀ ԱՍՀՆ ենթակայությամբ գործող «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի 2019-2021թթ. գործունեության վերաբերյալ» վերլուծություն,
  • «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2020-2021թ. ընթացքում դրամաշնորհների ձևով տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ» վերլուծություն,
  • «ՀՀ աշխատանքի և սոց.հարցերի նախարարության կողմից 2020-2021թթ ընթացքում դրամաշնորհի ձևով հատկացված ֆինանսական աջակցության շրջանակներում իրագործված միջոցառումների վերաբերյալ» վերլուծություն,
  • «Էկենգ» ՓԲԸ-ի 2019-2022 թթ. գործունեության վերաբերյալ վերլուծություն,
  • «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի վերաբերյալ վերլուծություն,
  • «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վերաբերյալ վերլուծություն,
  • «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերաբերյալ վերլուծություն,
  • «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ վերլուծություն,
  • «ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ» համայնքի կողմից իրականացված ԱՄ-ՍՀ-ԳՀԱՇՁԲ-21/01 գնման պայմանագրի վերաբերյալ վերլուծություն,
  • «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ վերլուծություն,
  • Ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների իրականացման նպատակով անհրաժեշտ վերլուծությունների իրականացում և տեղեկանքների տրամադրում համապատասխան մասնագիտական ստորաբաժանումներին,
  • ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի ծրագրերի և միջոցառումների ծախսային մասերի վերլուծության արդյունքում առանձնացվել են 144 ռիսկային միջոցառումներ և կազմվել են 144 վերլուծական տեղեկանքների նախագծեր։

Ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

Պետական վերահսկողական ծառայություն