Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՊՀԾ-ն պատրաստ է տրամադրել սննդի քարտեր՝ ավելի քան 6000 անհատների աջակցելու նպատակով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ակտիվացնում է իր ջանքերը՝ օգնելու այն մարդկանց, ովքեր վերջերս են ժամանել Հայաստանի սահման: Ուրբաթ օրվա դրությամբ՝ Հայաստանի կառավարությունը հաստատել է, որ սեպտեմբերի 23-ից ի վեր՝ ավելի քան 90,000 մարդ է ապաստան գտել Հայաստանում։

Սահման ժամանողների այս թիվը վերջին օրերին կտրուկ աճել է, ինչը հանգեցրել է սահմանային անցակետերում երկարաձգված հերթերի։ Նրանց թվում կան տարեցներ և բազմաթիվ երեխաներ։ Սահման ժամանողները հաճախ հյուծված վիճակում են և անհապաղ շտապ օգնության կարիք ունեն՝ այդ թվում՝ տաք սնունդ և այլ պարենային օգնություն:

ՊՀԾ-ն արդեն իսկ երկու վրան է տեղադրել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ Հայաստանի հարավարևելյան սահմանին: Հինգշաբթի օրվա դրությամբ՝ սահմանը հատած մարդկանց ավելի քան 2000 տաք սնունդ է բաժանվել։ ՊՀԾ-ն նախատեսում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ևս 21,000 տաք սնունդ տրամադրել:

ՊՀԾ-ն նաև տրամադրում է պարենային փաթեթներ, որոնք պարունակում են սպիտակուցներով հարուստ սննդամթերք, հացահատիկ և ձեթ՝ 30,000 մարդու համար: Բացի այդ, ՊՀԾ-ն պատրաստ է տրամադրել սննդի քարտեր՝ ավելի քան 6000 անհատների աջակցելու նպատակով և համագործակցելով գործընկերների և հովանավորների հետ ավելի ընդլայնել աջակցությունը՝ ըստ կարիքների ավելի մեծացման:

Կարդացեք նաև

«Մենք խորապես անհանգստացած ենք այս տեղահանումների հետևանքով խաղաղ բնակիչների կյանքի և կենսապահովման համար: Քանի որ իրավիճակը գնալով ավելի է վատթարանում, կարևոր է, որ տուժած մարդիկ շարունակեն ժամանակին և շարունակական կերպով օգտվել մարդասիրական աջակցությունից», – նշել է ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ