Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը

Հայաստանում պրոկտոլոգիական հիվանդությունները բավականին տարածված են։ Դրանց շարքում աչքի է ընկնում էպիթելային պոչուկային ուղիների բորբոքումը՝ «պոչուկի կիստան»։ Այն ավելի շատ հանդիպում է արական սեռի ներկայացուցիչների մոտ և սկսում է արտահայտվել սեռահասունացման շրջանում։ Ավելորդ քաշը և խիտ մազածածկույթը մեծացնում են այս հիվանդության առաջացման հավանականությունը:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական վիրաբուժության և նորածնային բաժանմունքի վիրաբույժ Դավիթ Իրիցյանը Panorama.am-ի հետ զրույցում խոսել է հիվանդության առաջացման պատճառների, ախտանիշների, բուժման մեթոդների մասին։

Նրա խոսքով՝ հիվանդությունը սկսում է արտահայտվել սեռական հասունացման շրջանում, իսկ  պատճառներից են քրտնարտադրությունը, պոչուկասրբոսկրային շրջանում մաշկի առատ մազածածկույթը, նստակյաց կյանքն ու ավելորդ քաշը, ինչպես նաև հիգիենայի կանոններին չհետևելը։ 
Ըստ ամերիկյան վիճակագրության՝ մոտ 100 հազար երեխաներից 26-ի մոտ դիտվում է պոչուկի Էպիթելային ուղիներ հիվանդությունը, սակայն Կովկասի ժողովուրդների, այդ թվում՝ հայերի շրջանում այն առավել հաճախ է հանդիպում։

Իրիցյանի խոսքով՝ եթե պոչուկային ուղում զարգանում է բորբոքում, ապա սրբոսկրի և պոչուկի շրջանում առաջանում են ցավեր, այտույց, արտադրություն։

Նա նաև նկատեց, որ այս հիվանդությունը գրեթե 4 անգամ ավելի շատ է հանդիպում տղաների, քան աղջիկների մոտ։

Մանրամասները՝ տեսանյութում։