Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Полный п…дец, Վլադիմիր Վլադիմիրովիչ

Վերնագրում բերված ռուսերեն արտահայտությունը կարելի է նաեւ թարգմանել «սա վերջն է, ամեն ինչ շատ վատ է»։ Ռուսաաստանում երկրի ներքին ու արտաքին վիճակի բնութագրման համար այս արտահայտությունն ամենահաճախն է արդեն հնչում ռուսական հանրության տարբեր շերտերում, այդ թվում՝ իշխող վերնախավի։ Օրինակ, պուտինյան կլեպտոկրատիկ ռեժիմի բարձր ներկայացուցիչներից մեկի դուստրը սոցցանցի իր էջում իրավիճակը բնութագրել է հենց այդ բառերով։ Կրեմլի ինսայդերների տեղեկություններով, այդ արտահայտությունն իր վերջին զեկույցի ամենաերեւացող մասում գրել է նաեւ ՌԴ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան։

Նաբիուլինան վաղուց հրաժարական է խնդրում, սակայն Պուտինը թույլ չի տալիս նրան հեռանալ։ Ռուսական վերնախավում քիչ են մնացել պրոֆեսիոնալները, եւ մեծամասամբ Նաբիուլինայի ջանքերի շնորհիվ է ռուսական ֆինանսական համակարգն առայժմ զերծ մնում լիակատար փլուզումից։ Նաբիուլինայի «եզրահանգումը» նշանակում է, որ նա էլ արդեն ի վիճակի չէ պահել ֆինանսական համակարգի քիչ թե շատ կայունությունը։

Արեւմտյան երկրները մինչեւ այժմ ձեռնպահ էին մնում անձամբ Նաբիուլինայի եւ ռուսական 1-2 բանկերի դեմ պատժամիջոցներից։ Սակայն ուկրաինական տարածքների անեքսիայի որոշումից հետո այս տաբուն էլ կոտրվեց՝ Նաբիուլինան հայտնվեց պատժամիջոցների ցանկում։