Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պուտինը երկու քայլ ունի, երկուսն էլ դատապարտված են ձախողման․ ISW

Պուտինը վերսկսել է իր ջանքերը՝ ստիպելու Ուկրաինային դադարեցնել ակտիվ ռազմական գործողությունները՝ կրկին սպառնալով կիրառել տակտիկական միջուկային զենք։ Ամենայն հավանականությամբ, նա ձգտում է վախեցնել Արևմուտքին, որպեսզի Ուկրաինայից հրադադարի համաձայնագիր ստանա, եւ այդ դադարը կօգտագործի վերազինման համար, գրում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) իր վերջին վերլուծության մեջ։

ISW-ն չի կարող կանխատեսել՝ արդյոք Պուտինը միջուկային զենք կկիրառի, և եթե այո, ապա երբ։ Նրա վերջին սպառնալիքները սկզբունքորեն նոր չեն և չեն վկայում միջուկային զենքի կիրառման մոտալուտ նախապատրաստության մասին։ Հակառակորդի կողմից Պուտինի սահմանած «կարմիր գծերի» հատումը դեռ չի հանգեցրել միջուկային զենքի կիրառման սպառնալիքի։

Պուտինը, ամենայն հավանականությամբ, կօգտագործի միջուկային զենք, եթե կարծում է, որ դա չի ենթադրի արևմտյան ուղղակի ռազմական միջամտություն, ինչը վճռորոշ դեր կունենա Ուկրաինայի հետ պատերազմում, ենթադրում է ISW-ն։

Բանակցելու Պուտինի պատրաստակամությունը ցույց է տալիս, որ նա կարծում է, որ չի կարող հաղթել այս պատերազմում իր ունեցած ուժերով, ուստի նա պետք է սառեցնի Ուկրաինայում հակամարտությունը՝ վերախմբավորվելու համար ժամանակ շահելու համար:

Պարզ չէ, թե Պուտինը ինչ ցուցանիշներով կգնահատի Ուկրաինայում իրավիճակը փրկելու իր երկու հիմնական ջանքերի հաջողությունը, այն է՝ (1) վերականգնել սեփական ուժերը և (2) փորձել տնտեսական ճնշման միջոցով կոտրել Արևմուտքի վճռականությունը:

Երկու դեպքում էլ Պուտինը կձախողվի, բայց նրան կարող է ավելի շատ ժամանակ պահանջվել՝ հետևանքները տեսնելու համար, նախքան հետագա անելիքները որոշելը:

Լավագույն դեպքում Պուտինը կարող էր հուսալ, որ մարտավարական միջուկային էսկալացիան կհանգեցնի ներկայիս ճակատային գծի սառեցմանը: Դա զարմանալի խաղ կլիներ՝ հաշվի առնելով այն գինը, որը նա կվճարի, եթե ՆԱՏՕ-ն պատասխան հարված հասցնի, եզրակացնում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը: