Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պուտինը վերջապես ցույց տվեց իր ահաբեկչական զենքը

Ռուսաստանի Զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի պետ, գեներալ-մայոր Վալերի Վասիլևը, ելույթ ունենալով ուկրաինական օկուպացված Էներգոդարում Զապորոժիեյի ԱԷԿ-ի օկուպացիոն կայազորի առջև, ասել է. «Դուք հասկանում եք, որ պատերազմ է գնում ռուս ժողովրդի գոյության իրավունքի համար: Բոլորի հետ խաղաղ և ներդաշնակ ապրելու մեր իրավունքի համար: Բայց եթե հավաքական Արևմուտքը մերժի մեզ այս իրավունքը, եթե օգտագործվեն ամերիկյան զենքերը, վարձկանները և հրահանգիչները՝ գրավելու այն տարածքները, որոնք մենք արդեն կարողացել ենք ազատագրել, մենք պատրաստ ենք տարբեր սցենարների: Այս կայանը կառուցվել է ռուս ժողովրդի կողմից բոլոր սլավոն եղբայրների համար: Այժմ նացիստները որոշել են ապակոմունիզացնել մեր ընդհանուր անցյալը: Հետևաբար, կլինի կա՛մ ռուսական ազատ հող, կա՛մ այրված երկիր: Իսկ դուք՝ ռուսական մեծ բանակի զինվորները, պետք է պատրաստ լինեք կատարել կարևոր հրաման: Ինչպես գիտեք, մենք ականապատել ենք Զապորոժիեի ատոմակայանի բոլոր կարևոր օբյեկտները: Եվ մենք դա չենք թաքցնում թշնամուց, մենք զգուշացրել ենք նրանց: Թշնամին գիտի, որ կայանը կա՛մ ռուսական է լինելու, կա՛մ ոչ մեկինը։ Մենք պատրաստ ենք այս քայլի հետևանքներին»:

Ռուսական այս վերջնագիրը հայտնվեց հարավում Ուկրաինայի սպասվող հակահարձակման նախօրեին, որի արդյունքը պետք է լինի Խերսոնի և Զապորոժիեյի շրջանի օկուպացված հատվածների, այդ թվում՝ Էներգոդարի և Զապորոժիեյի ազատագրումը։

Այն, որ Զապորոժիեյի ԱԷԿ-ում ահաբեկչություն է նախապատրաստվում, զգուշացրել է նաեւ Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Եվ հիմա քննարկումներ են ընթանում, թե ինչպես կպատասխանի հավաքական Արևմուտքը, եթե Պուտինը օգտագործի իր ահաբեկչական զենքը։

Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում պատերազմի սկզբում նախազգուշացրել էր Պուտինին, որ արևմտյան հետախուզությունը հետևում է նրա ամեն քայլին, և եթե նա ձեռքը մեկնի կարմիր կոճակին, դա անմիջապես հայտնի կդառնա, և որտեղ էլ որ նա լինի, նրան անմիջապես կհասցնեն անձնական հարված, որից նրան չի փրկի ոչ մի բունկեր:

Հիշեցնենք, որ Նենսի Փելոսիի Թայվան այցի նախօրեին Ջո Բայդենը հայտարարեց Քաբուլում Ալ-Քաիդայի առաջնորդին ոչնչացնելու գործողության մասին։ Բայդենն ընդգծեց, որ ոչ մի խաղաղ բնակիչ կամ ահաբեկչի ընտանիքի անդամներ չեն զոհվել։

Փորձագետներն ասում են, որ Ալ-Քաիդայի առաջնորդին ոչնչացնելու համար Միացյալ Նահանգները կարող էր օգտագործել նորագույն R9X հրթիռը, որը նախատեսված է կետային ոչնչացման համար և պայթուցիկների փոխարեն հագեցած է սուր ածելիներով, որպեսզի շրջակայքում ոչ ոք չտուժի:

ԱՄՆ-ին ցանկացած սպառնալիքի դեպքում կիրականացվի ահաբեկիչների առաջնորդների վերացումը, դրանից հետո հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։ Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է կրկնել Աֆղանստանում իրականացրած գործողությունը։ «Այս հարվածը ցույց տվեց, թե որքան լուրջ են մեր հնարավորությունները, որքան լրջորեն ենք պատրաստ պաշտպանել մեր շահերը», ասել է Քիրբին։