Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պրահայից հետո Երևանն ուզում է, որ մենք հաստատենք Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ մեր առաջարկը, բայց դա արդեն ուրիշ օպերայից է. Լավրով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը փաստացի ճանաչելով միմյանց սահմանները ընդունել են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Ըստ այդ, նա տարակուսանք է հայտնել, որ պաշտոնական Երևանը դրանից հետո ակնկալում է, որ Մոսկվան վերահաստատի Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետոյին թողնելու իր առաջարկը:

«Ռուսաստանը դեռ 2012թ. Ղարաբաղի կարգավորման առաջարկներ ուներ: Եթե այն ժամանակ այդ առաջարկներն ընդունվեին, այս խնդիրը միանգամից հնարավոր կլիներ լուծել»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ այդ շրջանից հետո առաջ եկավ մի կոնցեպտ, որի համաձայն՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում է հետոյի: «Կոնցեպտը շատ պարզ էր: Հայերը հեռանում են Ղարաբաղի շուրջ հինգ շրջաններից, պահում են Ղարաբաղը և Հայաստանը կապող երկու շրջանները, իսկ այդ երկու շրջանների ճակատագիրը, իսկ դրանք, անկասկած, ադրբեջանական շրջաններ են, պետք է որոշվեր Ղարաբաղի կարգավիճակը որոշելու ընթացքում: Այդ ժամանակ էլ առաջին անգամ առաջ եկավ կարգավիճակը հետաձգելու կոնցեպտը»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով, պատերազմից հետո անցկացված եռակողմ գագաթնաժողովների ժամանակ եղել են մտքեր, որ կարելի է կարգավիճակի հարցը թողնել հետոյի:

«Ելնելով դրանից՝ Ռուսաստանը ձևակերպեց խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը ներկայացվեց կողմերին այս տարվա գարնանը: Այնտեղ նշված է այդ արտահայտությունը («հետաձգել կարգավիճակը հետոյի»-խմբ.): Ադրբեջանական կողմը հայտարարեց, որ գործնականում ամեն ինչ սատարում է: Կարգավիճակի հարցն անհրաժեշտ է լրացուցիչ վերամշակել:

Հոկտեմբերի վերջին, երբ մենք հանդիպեցինք Սոչիում, ուզում էինք վերադառնալ այդ հարցին և հասկանալ՝ որքանով են մեր գործընկերները պատրաստ, որպեսզի լուծեն բոլոր հարցերը և Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնեն հետոյի: Սակայն նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը բերեցին այդ փաստաթուղթը Պրահայից, որում նշված է, որ նրանք ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիր՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմաթիի հռչակագրով: ԱՊՀ ստեղծման կապակցությամբ Ալմաթիի հռչակագրում հստակ ասվում է, որ … նոր պետությունների միջև սահմանները կհենվեն նախկին ԽՍՀՄ դաշնակցային հանրապետությունների վարչական սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մաս էր: Ուստի, ստորագրելով այդ պայմանավորվածությունը, մեր հայ գործընկերներն ասում են, որ Ռուսաստանը հաստատի Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ իր առաջարկը: Դուք հասկանում եք, որ դա մի փոքր բանակցությունների անցկացման օպերայից չէ, այլ օպերայից է»,- ասել է Լավրովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ