Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռանոսը, Շաղոյանը և Չալըշըրը դուրս են մնացել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում Թուրքիայի դեմ խաղի համար։

Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակում հայտնվել են հետևյալ ֆուտբոլիստները։

Ստանիսլավ Բուչնև

Երջանիկ Ղուբասարյան

Վարազդատ Հարոյան

Տարոն Ոսկանյան

Ստյոպա Մկրտչյան

Ուգոչուկվու Իվու

Խորեն Բայրամյան

Էդուարդ Սպերցյան

Էդգար Բաբայան

Լուկաս Սելարայան

Տիգրան Բարսեղյան

Արման Ներսեսյան

Կամո Հովհաննիսյան

Նորբերտո Բալեկյան

Ժիրայր Մարգարյան

Արսեն Բեգլարյան

Գեորգի Հարությունյան

Էրիկ Փիլոյան

Կարեն Մուրադյան

Դավիդ Դավիդյան

Նաիր Տիկնիզյան

Սարգիս Ադամյան

Վահան Բիչախչյան։

Հավաքականի վերջնական հայտացուցակում չեն ընդգրկվել «Բավարիա-2»-ի ֆուտբոլիս  Հրանտ-Լեոն Ռանոսը, շվեդական «Բրոմապոյկարնա»-ի  պաշտպան Անդրե Չալըշըրը, «ԲԿՄԱ Սոֆիա»-ի հարձակվող  Ժիրայր Շաղոյանը։

Հայտացուցակում Հրանտ-Լեոն Ռանոսին և Ժիրայր Շաղոյանին չընդգրկելու վերաբերյալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մանրամասներ չի հայտնում։ Ավելի վաղ ֆեդերացիան հայտնել էր, որ Անդրե Չալըշըրը մարզման ժամանակ վնասված է ստացել և բաց կթողնի Թուրքիայի հետ հանդիպումը։

Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա մարտի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21։00-ին։