Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՌԴ ԱԴԾ տնօրենը հայտարարել է ԱՊՀ-ն ապակայունացնելու Արևմուտքի ցանկության մասին

Արևմուտքը ցանկանում է ապակայունացնել իրավիճակը ԱՊՀ-ում՝ կտրուկ մեծացնելով հակամարտությունների ներուժը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՊՀ երկրների Անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստի մասնակիցների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենցել հինգշաբթի Մինսկում։

«Հավաքական Արևմուտքը Համագործակցության երկրներին և Միութենական պետության ապակայունացնելու ուղի է վերցրել՝ կտրուկ մեծացնելով հակամարտությունների ներուժը ողջ ԱՊՀ-ում և նրա սահմաններում»,- Belta-ն մեջբերում է Բորտնիկովին։

ԱԴԾ ղեկավարն ասել է, որ անցյալ տարվա խորհրդի նախորդ նիստում կանխատեսում էր արվել, թե ինչպես կփոխվի օպերատիվ իրավիճակը, և այդ գնահատականները հաստատեցին այս տարվա իրադարձությունները։