Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռոնալդու, թե Ֆերնանդեշ. ՖԻՖԱ-ն կուսումնասիրի

Պորտուգալիայի հավաքականը նվաճել է աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Խմբային փուլի երկրորդ տուրում պորտուգալացիները 2:0 հաշվով հաղթել են Ուրուգվայի ընտրանուն։

Հանդիպման  54-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականը բացել է հաշիվը Ուրուգվայի դեմ խաղում։ Սկզբում գոլը գրանցել է Ռոնալդուի անվան դիմաց, սակայն ավելի ուշ պարզվեց, որ 37-ամյա խաղացողը, հավանաբար, գլխով չի դիպչել գնդակին։ Ուստի գոլը գրանցել է 28-ամյա կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի անվան դիմաց, ով կատարել էր փոխանցումը դեպի տուգանային հրապարակ։

O Jogo-ն գրում է, որ ՖԻՖԱ-ի տեխնիկական հանձնաժողովն ավելի մանրամասն կվերլուծի այս գոլը՝ հասկանալու համար, թե կոնկրետ ով է խփել այն։

sportmail.ru-ն գրում է, որ հաղորդվում է՝ Պորտուգալիան ՖԻՖԱ-ին ապացույցներ է ուղարկելու, որ այս գոլի հեղինակը Ռոնալդուն է։ Հարձակվողը վստահ է, որ դիպել է գնդակին՚ 

Ավելացված երրորդ րոպեին ձեռքով խաղի համար 11-մետրանոց էր նշանակվել ուրուգվայցիների դարպասին։ Այն իրականացրել է Ֆերնանդեշն ու գրավել Ուրուգվայի հավաքականի դարպասը։