Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսական գազի մատակարարումների համար Թուրքիան մասամբ կվճարի ռուբլով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած հանդիպումից հետո պայմանավորվել են ռուսական գազի մատակարարումների վճարման սխեմայի և առևտրային հարաբերությունների զարգացման շուրջ։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ ասվում է Ռուսաստանի Դաշնությունից Թուրքիա գազի մատակարարման համար ռուբլով մասնակի վճարումների մեկնարկի մասին։ Կողմերը պայմանավորվել են մեծացնել ռուս-թուրքական առևտրի ծավալը և միմյանց ընդառաջել  էներգետիկ հարցերում։

Երկրները կընդլայնեն համագործակցությունը տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում։

Պուտինն ու Էրդողանը վերահաստատել են, որ Ռուսաստանն ու Թուրքիան ձգտում  են հարաբերությունների հետագա զարգացմանը՝ չնայած «ներկայիս տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին»։ Նրանք նշել են, որ պետությունների միջև վստահությունն առանցքային դեր կխաղա տարածաշրջանային և միջազգային կայունության հասնելու գործում: