Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսաստանը դուրս է գալիս Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից

Ռուսաստանը դուրս է գալիս Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային հարթակում, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Ընդունել ՌԴ ԱԳՆ-ի առաջարկը, որը համաձայնեցվել է գործադիր իշխանության շահագրգիռ դաշնային մարմինների հետ՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից ՌԴ-ի դուրս գալու վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) ապրիլի վերջին կասեցրել է Ռուսաստանի անդամակցությունը։ Պատճառը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունն էր։ Միաժամանակ, կազմակերպությունից ամբողջությամբ դուրս մնալու մասին խոսք չի գնացել՝ համաձայն UNWTO կանոնադրության 34-րդ հոդվածի, անդամակցությունը կարող է վերականգնվել, եթե փոխվի Ռուսաստանի քաղաքականությունը։

Նույն օրը ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է UNWTO-ից դուրս գալու որոշումը։ Նախարարությունը նշել է, որ ԵՄ երկրները փաստացի մենաշնորհել են Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը, այն օգտագործում են իրենց շահերի համար, ինչը Մոսկվան համարում է անօրինական և քաղաքական դրդապատճառներով քայլ՝ ցուցադրական պատժի համար։