Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսաստանը պետք է պատրաստ լինի Կալինինգրադից հեռանալու

Չեխ պատգամավոր Տոմաշ Զդեխովսկին իր Twitter-ում կիսվել է Լեհաստանի և Չեխիայի միջև ՌԴ Կալինինգրադի շրջանի բաժանման մասին։ Քաղաքական գործիչը վերահրապարակել է Լեհաստանից անանուն հեղինակի թվիթը։ «Եկել է Կալինինգրադը բաժանելու ժամանակը, որպեսզի մեր չեխ եղբայրները վերջապես ելք ունենան դեպի ծով»,- ասվում է գրառման բնօրինակում։

Ռուսաստանում այս կատակն արդեն անվանել են «ռեւանշիստական ​​հայտարարություն»։

Զդեխովսկին պատասխանել է, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի նրան, որ եթե փորձում է կեղծ հանրաքվեների միջոցով անեքսիայի ենթարկել օտար երկրի տարածքը, դա կարող է քննարկումներ առաջացնել Կալինինգրադից ՌԴ հեռանալու մասին։ «Կարծում եմ, որ բանավեճը լեգիտիմ է, և Ռուսաստանն իսկապես պետք է հաշվի առնի իր հետագա միջազգային քայլերը»,- ընդգծել է նա։

Քաղաքական գործիչը հավելել է, որ քաղաքն ի սկզբանե հիմնադրվել է Չեխիայի թագավոր Պրեմիսլ Օտակար II-ի պատվին։ Զդեխովսկին նաեւ ասել է, որ չի զարմացել, որ իր կատակը Ռուսաստանում լուրջ են ընդունել։

«Կարծում եմ, որ ռուսներն իրենց չափազանց լուրջ են վերաբերվում թե՛ քաղաքական, թե՛ միջազգային հարաբերությունների առումով, մենք պետք է ավելի շատ հայելին դնենք նրանց առջև և ցույց տանք, որ չենք վախենում նրանցից և նրանց սպառնալիքներից, և որ պատրաստ ենք աջակցել Ուկրաինային՝ իր տարածքների վերադարձի համար պայքարում»,- ամփոփել է չեխ եվրախորհրդարանականը։

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Կալինինգրադը (Քենիգսբերգ) պատկանում էր Գերմանիային։ Սակայն 1945 թվականի Պոտսդամի կոնֆերանսը որոշեց ԽՍՀՄ-ին փոխանցել Արևելյան Պրուսիայի տարածքի մեծ մասը։