Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի «կրակեն» ենթատեսակով վարակվելու երկրորդ դեպքը

Ռուսաստանում հայտնաբերել է կորոնավիրուսի «կրակեն» նոր շտամով վարակելու երկրորդ դեպքը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ կրակեն»-ը  XBB.1.5 կորոնավիրուսի մուտացիա է։

«COVID-19-ի շտամների փոփոխականության մոնիտորինգի շրջանակում Ռոսպոտրեբնադզորի լաբորատորիան հայտնաբերել է Օմիկրոն» XBB 1.5 «կրակեն» ենթատեսակով վարակման երկրորդ դեպքը։ Սեկվենսավորման համար նյութը ձեռք է բերվել Տիվայի Հանրապետությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից հայտնել են, որ  հիվանդը վարակը տանում է թեթև ձևով, առանց ծանր կլինիկական հետևանքների։

«Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ քիչ հավանական է «կրակեն»-ի ակտիվ տարածումը։ «XBB.1.5 ենթատեսակն ունի մի շարք բնութագրեր, որոնք թույլ են տալիս ավելի արդյունավետ կերպով խուսափել իմունային պաշտպանությունից, սակայն դրա ակտիվ տարածումը քիչ հավանական է թվում», - ասվում է հաղորդագրությունում։