Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուզաննա Խաչատրյանը Նյուտոնի 3-րդ օրենքը հիշեցրեց, աշխարհաքաղաքական վերլուծություն արեց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրանի Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն այսօր հավաք-քննարկում է կազմակերպել, որի ժամանակ նրան լրագրողը հարց ուղղեց, թե ինչով է պայմանավորված նրա ընտանիքի թիրախավորումը, ինչո՞ւ  հանգիստ չեն թողնում նաեւ Ռուզաննա Խաչատրյանին։

«Բնության մեջ գործում են ֆիզիկայի օրենքները, Նյուտոնի 3-րդ օրենքով՝ ինչ ուժով ազդում ես, նույն ուժով հակազդեցությունն է լինում։ Դատելով հակազդեցությունից, ենթադրում եմ՝ այն ազդեցությունը, որ գործում է։ Այստեղ իմ գործոնը չէ, այստեղ մեծարգո Սեյրան Օհանյանի գործոնն է»,-ասաց Ռուզաննա Խաչատրյանը։

Նա զուգահեռներ տարավ երիտթուրքերի իշխանության հետ, եւ հիշեցրեց, որ հայոց ցեղասպանությունից առաջ թուրքական կառավարությունը հավաքագրում էր մտավորականներին, հեղինակություններին․ «Անալոգիա անեմ մեր ժամանակաշրջանի հետ՝  եթե հիշում եք 2018-ից անմիջապես հետո հարձակում սկսվեց արցախյան հերոսամարտի հերոսների դեմ։ Ադրբեջանի տարածքում ապրած հայերի ժամանակակիցներն ինձ պատմում էին, որ հայերը դուրս էին գալիս այնտեղից, որովհետեւ թիրախավորվում էին  արական սեռի ներկայացուցիչների վրա գողության, ջեբկիրության հոդվածներ էին դնում, այնպես էին անում, որ մարդիկ թողնեն հեռանան։ Սեյրան Մուշեղիչի հանդեպ, բոլոր գեներալների հանդեպ հարուցված քրեական գործերը․․․ Որքան հասկանում եմ, մասնագիտությամբ բժիշկները անալիտիկ մտածողությամբ մարդիկ են եւ հեշտ կարող են հասկանալ՝ դա կերպար ստեղծելն էր, որ հանցագործներ են, գողեր, ավազակներ են, ընտանիքը վարկաբեկելն էր։ Ես ինձ թիրախավորելը հանգիստ եմ տարել»։

Նրա ներկայացմամբ՝ երբ սկսվեց գեներալների հանդեպ տեռորը, հող էր նախապատրաստվում սեպտեմբերյան պատերազմի համար։

«Սեյրան Օհանյանն իր ավանդով ունի բազմաթիվ համակիրներ։ Մի պարզ ստատիստիկա բերեմ՝ երբ ես դատարանի դահլիճից դուրս եկա, շատ հուզված էի, մի լրատվական միջոց իր էջում տեղադրել էր այդ տեսանյութը (նկատի ունի ՔՊ-ական պատգամավորի մեղադրանքներին արձագանքելու մասին տեսանյութը), շատերն էին հղում արել տարածել, 830 հազար դիտում կա, իմ էջում՝ 80 հազար, դուք հասկանում եք 830 հազար»,-ասաց նա, ապա մեկ այլ լրատվամիջոցի դիտումներն էլ գումարեց նշածներին, եւ ասաց՝ 1 միլիոնից ավելի դիտում․ «Մեր ժողովուրդն ամեն ինչ հալած յուղի տեղ չի ընդունում։ Վերջերս շատ եմ օգտվում տաքսիներից, հանրային տրանսպորտի տարբեր միջոցներից, հավատացնում եմ, որ մեր ժողովրդի արդեն զգալի մասը, մեծամասնությունը մերժում է այն իրականությունը, որի մեջ հայտնվել ենք»։

Ապա Խաչատրյանն անդրադարձավ սոցցանցում կատարվող գրառումներին եւ մեկնաբանություններին․ «իմ էջում տիկին Գայանեի կալանավորման մասին տեսանյութի տակ համակրանքի խոսքեր էին, մի քանի օր հետո հարձակում գնաց։ Համապատասխան մարդիկ սկսեցին ուսումնասիրել՝ 55  հատ ֆեյքեր էին, վիրտուալ մարդիկ են, որոնք հայհոյանքներ էին գրում։ Կարճ ասեմ՝ իմ ընտանիքի եւ գեներալների դեմ բոլոր գործողությունները նախնական հայցի ապահովումն էր արցախյան 44-օրյա պատերազմի։ Հավաքագրվեցին գեներալները, նրանց հանեցին ասպարեզից եւ ասացին՝ դե գնացեք, կռվեք։ Չկատարվեց մոբիլիզացիա։ Կգա ժամանակը, պատասխան կտան»։

Ապա Ռուզաննա Խաչատրյանը աշխարհաքաղաքական վերլուծություն արեց՝ արդյոք խաղաղության պայմանագիրը խաղաղություն է բերելու կամ Հայաստանը դրանով դուրս է գալու տարածաշրջանային ռիսկի խմբից՝ եթե մեր տարածաշրջանում պատերազմ է լինում․«Ամենապրիմիտիվ վերլուծությունը ռեգիոնալ լարվածության՝ Ռուսաստան-արեւմուտք-ԱՄՆ հարավային Կովկասի նկատմամբ հավակնությունները,  Իսրայել-Ադրբեջան-Իրան հակամարտությունը, Թուրքիայի  հարավային Կովկասի նկատմամբ հավակնությունները, իր պանթյուրքիստական ծրագրերը։ Ամենահեղինակավոր մարդն այսօր երաշխիքի չի կարող տալ, որ  մեր տարածքում լինելու է խաղաղություն կամ կան խաղաղության նախապայմաններ»։

Տեսանյութը՝ շուտով

Նելլի ԲԱԲԱՅԱՆ