Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սակուրաները մահվան խորհրդանիշ են, ասում են՝ ամեն 10 հազար սպանվածի համար մի հատ ծառ ենք դնելու.Նաիրա Մելիքյան

«Վստահորեն ասեմ, որ Սիսիանում գործել է հնարավոր բոլոր կեղծման մեթոդները, և երկրորդ գործոնն էլ այն է, որ կոտրված, հիասթափված հատվածն ընտրության չի գնացել»,-ասուլիսում հայտնեց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:

Նա դիմեց ընտրությունների չմասնակցած քաղաքացիներին և բացատրեց, որ չմասնակցելով ընտրությւոններին՝ ջուր են լցնում իշխանության ջրաղացին:

Նա հայտնեց, որ Սիսիանի ընտրությունների ֆոնին լուրջ իրադարձություն է տեղի ունեցլ՝ Լաչինի միջանցքում, երբ Ադրբեջանը դիրքային լուրջ առաջխաղաղում է ունեցել և տարակուսանք  հայտնեց, որ Արցախի ժողովուրդը լռում է, երբ կտրվում է Հայաստանի հետ կապի վերջին զարկերակը և սեղասպանության են թարկվում:

Նա միջանցքի ուղղությամբ առաջխաղացումը կապեց ՀՀ-ի ՍԴ դատարակի կոմղից Հռոմի արձանագրության վավերացման հետ և տարակուսեց, որ այդքանից հետո հակական սոցիալական հարթակների տիրությում դժգոհություններ են հնչում, թե ՌԴ-ն ոչ մի բան չի անում ադրբեջանական այդ առաջխաղացման դեմ:

Հայտարարելով, որ իշխանությունները հուսալքություն են սերմանում ժողովրդի մեջ՝ զոհվածի մայրն ասաց.  «Սակուրաները մահվան խորհրդանիշ են, իրենք ասում են՝ ամեն սպանվածի կամ 10 հազար սպանվածի համար մի հատ ծառ ենք տնկելու»:

Նաիրա Մելիքյանը տեղեկացրեց, որ ապրիլի 4-ին ժամը 3-ին մենք նորից ցանկանում են բողոքի ակցիա կազմակերպել ԱԺ-ի մոտ, քանի որ խորհրդարանին բանաձև էին հանձնել Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու համար և դրա արձագանքը դեռ չեն ստացել: