Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սամսունգը հնարավոր է օգտագործի հայ երիտասարդների կողմից ստեղծված բջջային հավելվածները. Դեյ Հյու Կիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր UWC Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցավ Սամսունգի ինովացիոն կամպուսի առաջին սաների ավարտական արարողությունը: Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Հայաստանի այլ համայնքներից 40 սան մասնակցել են ուսումնական ծրագրին:

Նրանք այսօր ներկայացրեցին նաև իրենց ստեղծած բջջային հավելվածները: Սամսունգ Էլեկտրոնիքսի ԱՊՀ տարածաշրջանի գլխամասային գրասենյակի ավագ խորհրդատու Դեյ Հյու Կիմն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Սամսունգը հնարավոր է օգտագործի հայ երիտասարդների կողմից ստեղծված բջջային հավելվածները:

«Սամսունգի ինովացիոն կամպուսը նախատեսված է երիտասարդների զարգացման, նրանց ապագա մասնագիտական կողմնորոշման համար: Այսօր հենց տեղեկատվական տեխնոլոգիաներն են առաջնորդում աշխարհը,ինչպիսին օրինակ արհեստական ինտելեկտն է: Մեզ համար կարևոր է, որ այս սաները մեզ ուղղորդեն դեպի ապագա: Մենք այժմ կծանոթանանք նաև նրանց ստեղծած բջջային հավելվածներին: Ինչո՞ւ չէ հնարավոր է, որ Սամսունգը հետագայում օգտագործի հայ երիտասարդների կողմից ստեղծված հավելվածները»,-հավելեց Դեյ Հյու Կիմը:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ