Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Սառույցը հալեցնող 500 հեռախոսազրույց». թուրքական լրատվականն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ermenihaber. Թուրքական «Hürriyet» իշխանամերձ թերթի կայքում «Հայաստանի հետ կարգավորման նոր փուլ. սառույցը հալեցնող 500 հեռախոսային խոսակցություն» վերնագրով հրապարակման մեջ հեղինակն անդրադարձել է նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն պաշտոնյայի հարցազրույցի որոշ մանրամասների:

Հոդվածում անդրադարձ կա նաև հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի աշխատանքային գործունեություններին:

Հոդվածի սկզբում նշվում է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը հաջորդ փուլ է թևակոխել, ինչի շրջանակներում նախատեսվում է, որ սեպտեմբերին 2 երկրների համապատասխան կառույցները կհանդիպեն տեխնիկական հարցերի շուրջ մտքերի փոխանակելու նպատակով:

Հեղինակը մանրամասնել է՝ հայտնելով, որ 2 երկրների տեխնիկական պատվիրակությունների կազմում ներկայացուցիչներ կլինեն տրանսպորտի, առևտրի ու ԱԳ նախարարություններից: Նախատեսվում է, որ ճանապարհային քարտեզ կկազմվի, որը կընդգրկի նաև Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում տեխնիկական պատվիրակությունների քայլերը: Սեպտեմբերին նախատեսվող հանդիպման վայրը դեռևս հայտնի չէ:

Հեղինակը նշել է, որ Ռուբինյանն ու Քըլըչը Մոսկվայի ու Վիեննայի ընդհանուր 4 հանդիպումներից բացի շուրջ 500 հեռախոսազրույց են ունեցել: Հղում անելով թուրք բարձր պաշտոնյաներին՝ հեղինակը գրում է, որ երկու հատուկ ներկայացուցիչների «քիմիաները համապատասխանել են», և նրանք շատ անկեղծ ու բարեկամական երկխոսություն են հիմնել: Նշվում է նաև, որ «հայ քաղաքական գործիչ Ռուբինյանը փորձառու դեսպան Սերդար Քըլըչին զանգելիս թուրքերենով է բարևում»: