Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սարիգյուղը խմելու ջուր կունենա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրը Հայաստանի այն քիչ գյուղերից է, որը խորհրդային տարիներից ի վեր խմելու ջուր չունի։ Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ գյուղացիները ջուրն իրենց տներ են հասցնում մոտակա աղբյուրներից։ Այս ընթացքում ջրագիծը վերականգնելու բազում փորձեր են եղել, սակայն բոլորը ձախողվել են։

Սարիգյուղ բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Սարիբեկյանն Aravot.am-ի հետ զրույցում  նշեց, որ Իջեւանի համայնքի սուբվենցիոն ծրագրով սկսվել է նոր ջրագծի և ներքին ցանցի կառուցումը։ «Աշխատանքներն արդեն մեկնարկել են, կառուցվում է 1,7 կմ երկարությամբ մայր ջրագիծ, խորքային հոր, ֆիլտրման կայան, պոմպակայան եւ քլորակայան։ Ծրագրով նախատեսվում է աշխատանքներն ավարտել 9 ամսում, սուբվենցիոն ծրագրի  ընդհանուր բյուջեն կազմում է 99 միլիոն դրամ։ Աշխատանքների ավարտին կտեղադրվեն նաեւ ջրաչափեր։ Լիահույս ենք, որ տասնամյակներ անց վերջապես կլուծվի գյուղի ամենակարեւոր խնդիրը»,- հավելեց Սարիբեկյանը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ