Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սարո Սարյան․ Կարևոր է հայկական տարածքների դեօկուպացիան, հակառակ դեպքում․․․

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները՝ դիմել ենք Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առաջնորդներին, պահանջելով ճանաչել հայ փախստականների խախտված իրավունքների վերականգման անհետաձգելի հրամայականը: Այս մասին «Արցախպրես»-ի հարցման ի պատասխան ասել է «ԼՂՀ փախստականների միավորում» ՀԿ-ի նախագահ Սարո Սարյանը մեկնաբանելով մի շարք կազմակերպությունների համատեղ հայտարարությունը, որով կոչ են անում 2020թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրած Եռակողմ հայտարարության Կողմերին ապահովել բռնի տեղահանված քաղաքացիների անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի:

«Մեր հայտարարության մեջ հստակ ուղերձ կա ուղղված նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին՝ քանի որ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս խախտել են եռակողմ համաձայնագրի դրույթները և ներկայումս իրականացնում են մեր բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի բնակեցման ծրագրեր՝ խոչընդոտելով մեր վերադարձը և ապօրինաբար հափշտակելով մեզ պատկանող սեփականությունը: Մենք պահանջում ենք միջազգային հանրությունից պարտադրեն Ադրբեջանին վերջ տա ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությանը»,- ասել է մեր զրուցակիցը:

Ս. Սարյանի խոսքով՝ կարևոր է հայկական տարածքների դեօկուպացիան, հակառակ դեպքում անհնարին է դառնում հայերի վերադարձն իրենց բնօրրան:

«Ըստ այդմ կազմակաերպությունները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին դիմելով ակնակալում են ոչ միայն տեղահանված հայ բնակչության վերադարձի կազմակերպում, այլև վերադարձող անձանց անվտանգության ապահովման միջազգային արդյունավետ և կիրառելի երաշխիքների ներդրում»,- ասել է «ԼՂՀ փախստականների միավորում» ՀԿ-ի նախագահը: