Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սեդա Սաֆարյանն իր անօրինական գործողությամբ տուժողներին զրկել է այսուհետ այդ հարցով բողոք ներկայացնելու հնարավորությունից. Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Վերջին օրերին, երբ ՀՀ ԱԺ իշխանական խմբակցությանը «Հայաստան» խմբակցության մեծ աջակցությամբ ստիպեցինք ծանոթանալ և խոսել Սեդա Սաֆարյանի կողմից թույլ տրված խախտման մասին՝ այդ պատգամավորները որոշեցին պաշտպանության հուզական մարտավարություն ընտրել և պատմել այն գործի մասին, որի քննության ընթացքում Սեդա Սաֆարյանը թույլ է տվել անհամատեղելիության և կարգապահական կոպիտ խախտում:

Այդ գործով, օրինակ՝ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Հ1-ի եթերում փորձեց հատուկ դերասանական վարպետությամբ խաղալ հանրության հուզական զգացմունքների հետ: Նույն բանն արվեց ՔՊ այլ պատգամավորների կողմից:

Իսկ գիտե՞ն նրանք արդյոք, որ հենց այդ հուզական ծանր գործի դրական ելքը խոչընդոտել է հենց ինքը, նույն Սեդա Սաֆարյանը: Այդ գործի համար ճակատագրական է եղել Սեդա Սաֆարյանի կողմից առանց իրավունք ունենալու հատուկ վերանայման բողոք ներկայացնելը: Այս հանգամանքը արձանագրել է վերաքննիչ դատարանը և ստիպված է եղել բողոքը թողնել առանց քննության: Սեդա Սաֆարյանն իր այդ անօրինական գործողությամբ, ցավոք, տուժողներին զրկել է այսուհետ այդ հարցով բողոք ներկայացնելու հնարավորությունից:

Իսկ Սեդա Սաֆարյանի լիազորությունների դադարեցումը, մեր ներկայացրած հիմքով, Վարդենիսի հայտնի գործով տուժողներին հնարավորություն կտար նոր հանգամանքի ուժով կրկին բողոքարկելու և հնարավոր դրական արդյունք արձանագրելու համար:

Փաստորեն ՔՊ խմբակցությունն իր քաղաքական կապրիզի պատճառով այդ մարդկանց փորձում է զրկել այդ գործով հնարավոր հաջողությունից:

Վերաքննիչ դատարանի նշված որոշումն ուղարվել է վարույթի մասնակիցներին...»