Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սեյրան Օհանյան․ «Եթե կա 5-րդ շարասյուն, ապա կա նաեւ 6-րդ շարասյուն, դա Նիկոլ Փաշինյանն է»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր Եռաբլուր պանթեոնում մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում անդարձել է  սահմանային իրավիճակին եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Անդրադառնալով սահմանային իրավիճակին, նա ասաց, որ ռազմաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ տարածաշրջանային զարգացումների վրա կարող են ազդել նաեւ աշխարհաքաղաքական բոլոր իրադարձությունները, եւ դրանից կարող են օգտվել տարածաշրջանային հարեւաններն ու հակառակորդները, եւ օգտվում են․ «Նրանց  ճնշումն ուղղված է Արցախի հայաթափմանը, եւ Հայաստանի շուրջ օղակն են սեղմում, որպեսզի ստանան այն, ինչի համար պայքարում են, եւ սահմանների ճշգրտման գծում ավելի լավ վիճակում լինելուն, եւ Սյունիքի հատվածում այդ ճանապարհների բացմանը՝ միջանցքի բացմանը։ Մեզ համար ճանապարհը մեկն է՝ պետք է լուրջ աշխատանք կատարվի անվտանգության համակարգի ձեւավորման ուղղությամբ։ Իսկ դրա համար պետք է ձեւավորել ազգային եւ միջազգային երաշխիքներ»։

Օհանյանի խոսքով՝  ազգային երաշխիք մեր բանակն է, տնտեսությունը, համախմբվածությունը, մեր անվտանգային ամբողջ համակարգը․«Իսկ միջազգային երաշխիքը՝  լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականություն՝ լուրջ բանակցային մարտավարական եւ ռազմավարական քայլերով»։

Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի` 11 հազար դասալիքների մասին լրագրողի հարցին ի պատասխան Օհանյանն ասաց՝ չեմ ուզում անդրադառնալ նրա ընտանիքի անդամներին։ Ապա  Փաշինյանի՝ պատերազմում պարտվել ենք, քանի որ բանակում գործել է 5-րդ շարասյուն հայտարարությանն անդրադառնալով, Օհանյանն ասաց․ «Իսկ ի՞նչ է արել իշխանությունը, որպեսզի 5-րդ շարասյունը չձեւավորվեր 44-օրյա պատերազմի ժաման եւ  դրանից հետո։ Ոչինչ չեն արել, իրավապահ համակարգով մատը մատին չեն խփել պատերազմի ժամանակ այդ անօրինականությունները, խառնաշփոթը, փախուստը կանգնեցնելու համար։ Սա նշանակում է, որ  եթե կա 5-րդ շարասյուն, ապա կա նաեւ 6-րդ շարասյուն, դա Նիկոլ Փաշինյանն է, ով իր ամբողջ համակարգով խրախուսել է այդ ամբողջը։ Իսկ եթե լուրջ մտածելու լինեին բանակի մասին․․․ եթե բանակում կային թերություններ, իսկ ամենամեծ թերությունները պետության մեջ են եղել, իրենք պետությունը ռազմական ռելսերի վրա չեն դրել,  որպեսզի բանակին աջակից լինեն եւ հաղթանակ ունենանք»։

Սպառազինության գնման մասին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ էր Օհանյանն ասաց․ «Միայն իմ ղեկավարման տարիներին 1500 ինքնաթիռաչվերթ սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է ներկրվել հիմնականում  Ռուսաստանի Դաշնությունից եւ այլ երկրներից «Դրա համար իրենք ինչ-որ բան ասելիս պետք է լուրջ վերլուծություն անեն։ Իրենց ծրագրում գրված է, որ պետք է քննեն պատերազմի հանգամանքները։ Անցել է երկու տարի, իրենք ոչինչ չեն արել եւ սլաքներն ուզում են ուղղել միայն բանակի ուղղությամբ, իսկ դա ճիշտ ուղղություն չէ։ Սլաքները պետք է ուղղվեն իշխանության բոլոր թեւերի ուղղությամբ, պետք է գնահատական տրվի, թե  ինչ է կատարել օրենսդիր մարմինը, ինչ է կատարել գործադիր մարմինը, պետական եւ ռազմական կառավարման ուղղությամբ, եւ ինչ են կատարել իրավապահ մարմինները, դատաիրավական ամբողջ համակարգը օրինականությունը պահպանելու՝ մարտի դաշտում եւ երկրի խորքում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ