Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սեյրան Օհանյանի կնոջն առաջարկեցին առաջնորդել պայքարը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նոր պայքար է նախաձեռնում՝ ժողովրդին համախմբելու պայքար։ Կանայք հանուն համազգային միասնության» հավաք-քննարկման մասնակիցներին մեկը Ռուզաննա Խաչատրյանին առաջարկեց դառնալ մարդկանց համար առաջնորդը, քանի որ շատերը նրան տեսնում են ուժեղ եւ պայքարող,  եւ  ուժ տվող այն մարդկանց, ովքեր տեսնում էին երկրում անարդարությունը,  բայց առաջնորդ չունեին, որ գնային պայքարի։ Խաչատրյանն ասաց, որ ինքն իրեն նման իրավունք չի վերապահում՝ առաջնորդի, ավելի շատ միասնության գաղափարախոսության կողմնակիցն է, որպեսզի սկսեն հասարակության հետ շփել։

Խաչատրյանն առաջարկեց կազմել աշխատանքային խմբեր, մեկնել մարզեր, հասկանալ, թե հասարակությունն ինչ վիճակում է, ճանապարհային քարտեզ կազմել, թե որ մարզերում են աշխատելու, ովքեր են իրենց համախոհները։

«Միասին կորոշենք, թե ինչպես ենք սկսում ժողովրդի հետ աշխատելը։ Մեր նպատակը մեր պետության անվտանգությունը բարձրացնել է։ Առաջին հերթին անվտանգության հարցերն են»,-ասաց Խաչատրյանը։

Այսօր նա ասաց, որ ինքն արդեն քաղաքականության մեջ է, բայց նաեւ նշեց՝ ամբողջ ժողովուրդն է այսօր քաղաքականության մեջ․«Գիտե՞ք ինչու է այդպես, որովհետեւ չկա քաղաքական էլիտան, որ ինքը տանի իր ուսերին։ Դա խոսում է այն մասին, որ քաղաքական պայքարն իջեցրել են ցածր կենցաղային հարցուպատասխանի, կանացի շորերի ու կոշիկների։ Մի բան ասեմ՝ կա տղամարդու եւ կնոջ հոգեբանություն։ Երբ տղամարդը, երբ կնոջը նայում է՝ պայուսակն ու շորը, կոշիկը չի տեսնում, ինքը կնոջն ամբողջական կերպարի մեջ է տեսնում՝ քանի դեռ ինքը տղամարդ է, եւ իր հորմոններով տղամարդ է, արական սեռի ներկայացուցիչ չի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ