Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Շատ շուտով Կապանում կբացվի Իրանի հյուպատոսությունը, որը իսկապես կարևոր քայլ է. Գոհար Իսկանդարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Իրանագետ Գոհար Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը

Օգոստոսի 10-11-ին  Սիսիանում տեղի է ունեցել հայ-իրանական մշակութային-խոհանոցային «Նավասարդ» 1-ին փառատոնը։ Այսօր այդ ծրագրի ամփոփման համար Էրեբունի թանգարանում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էր նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Նա խիստ կարևորեց այս փառատոնը և կոչ արեց կազմակերպիչներին չսահմանափակվել տարեկան մեկ փառատոնով, այլ տարին 4 անգամ իրականացնել նման միջոցառում։

Ինձ ընձեռված ելույթում նշեցի, որ բարձր ենք գնահատում ԻԻՀ կողմից ակտիվ գործելաոճը և հատկապես Սյունիքի նկատմամբ ընդգծված ուշադրությունը։

Շատ շուտով Կապանում կբացվի Իրանի հյուպատոսությունը, որը իսկապես կարևոր քայլ է։

Դեսպանի հետ առանձնազրույցում երկուստեք խիստ կարևորեցինք հատկապես Սյունիքում համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը, համատեղ արտադրությունների հիմնումը, ինչը կստեղծի նոր աշխատատեղեր, որն էլ կնպաստի Սյունիքի բնակչությանը թվաքանակի աճին։

Սյունիքի բնակչության թիվը պետք է ավելացվի ժողովուրդ ջան, ամեն գնով։