Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սնկաբանը վարակվել է իր ուսումնասիրած սնկից

Առաջին անգամ փաստվել է, որ բույսերի վրա աճող Chondrostereum purpureum սնկատեսակը վարակել է մարդու՝ 61-ամյա մարդու։

Վարակվածը սնկաբան է և իր հետազոտությունները կապված էին սնկի նման տեսակների հետ: Հիվանդը չի ունեցել իմունային համակարգի հետ կապված խնդիր: 

Գիտական հոդվածը մանրամասնում է, որ Chondrostereum purpureum-ը բույսի բորբոս է, որն առաջացնում է բույսերի, հատկապես վարդերի ընտանիքի արծաթե տերևների հիվանդություն: 

Հոդվածը հայտնում է,  առաջին դեպքն է, երբ այս բույսի բորբոսը մարդու մոտ հիվանդություն է առաջացրել՝  պարարտախեալ թարախակույտ։

Հնդկաստանի արևելյան շրջանում ապրող 61-ամյա տղամարդը դիմել է ամբուլատոր բաժանմունք՝ բողոքելով ձայնի խռպոտությունից, հազից,  կրկնվող ֆարինգիտից, անընդհատ հոգնածությունից,  կուլ տալու դժվարությունից, վերջին երեք ամիսներին նկատվող  անորեքսիայից։ Նա չի ունեցել շաքարախտ, ՄԻԱՎ վարակ, երիկամների կամ որևէ քրոնիկական հիվանդություն։

Մասնագիտությամբ  սնկաբանն իր հետազոտական գործունեության շրջանակներում երկար ժամանակ աշխատել է տարբեր սնկերի հետ։

Պարանոցի CT սկանավորումը ցույց է տվել աջ պարարտախեալ թարախակույտի առկայություն: Տարբեր ու բազամթիվ հետազոտությունների արդյունքում նույնականացվել է  որպես Chondrostereum purpureum՝ ԴՆԹ-ի հաջորդականությամբ։

Նշվում է, որ սնկային վարակի բուժումը մուլտիմոդալ է, ճիշտ հակասնկային թերապիայի հետ մեկտեղ շատ կարևոր է նաև թարախի վիրահատական հեռացումը, ինչպես նաև առաջարկվում է բացահայտման կանխարգելում և ռիսկի գործոնների վերականգնում: Նկատի ունենալով այս բորբոսի հազվադեպությունը, կրկնվելու հավանականությունը և հնարավոր հիվանդացությունը՝ այս հիվանդին բուժել են թարախակույտի վիրաբուժական դրենաժով և բերանի խոռոչի երկարատև հակասնկային թերապիայի միջոցով և կանոնավոր հետևումներով՝ հայտնաբերելու կրկնության որևէ նշան: